Jump to content

Այգու գետնասկյուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այգու գետնասկյուռ
անգլ.՝ Garden Gopher
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորԹեքս Էյվերի[1]
ՍցենարիստRich Hogan?[1]
ՀնչյունավորումԴոուզ Բաթլեր[1]
ՊրոդյուսերՖրեդ Քուիմբի[1]
ԵրաժշտությունՍքոթ Բրեդլի[1]
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՄետրո Գոլդվին Մայեր[1]
ԴիստրիբյուտորՄետրո Գոլդվին Մայեր[1]
Թվականսեպտեմբերի 30, 1950[1]

«Այգու գետնասկյուռ» (անգլ.՝ Garden Gopher), կարճամետրաժ մուլտիպլիկացիոն կատակերգական ֆիլմ, որը թողարկվել է 1950 թվականին Մետրո-Գոլդուին-Մայեր ընկերության կողմից։ Ռեժիսոր՝ Թեքս Էյվերի, պրոդյուսեր՝ Ֆրեդ Քուիմբի, սցենարիստ՝ Ռիչ Հոգան, մուլտիպլիկատորներ՝ Մայքլ Լա, Գրանտ Սիմոնս, Ուոլթեր Քլինթոն, կոմպոզիտոր՝ Սքոթ Բրեդլի[2]։

Այս մուլտֆիլմում Սփայք (Spike) անունով շունը[3], որը սովորաբար հանդես էր գալիս որպես Դրուպիի գործընկեր (հաճախ մրցակից), գործում էր որպես ինքնուրույն կերպար։

Սփայքը, գտնելով հյութալի ոսկոր, որոշում է այն թաքցնել այգում, սակայն բացահայտում է, որ գետնասկյուռն է տարածքի տերը, և ոսկոր պահելը այդքանել հեշտ չի լինի։ Սփայքի բոլոր փորձերն ավարտվում են նրանով, որ գետնասկյուռը դուրս է հանում ոսկորը և վերադարձնում շանը։

Գրաքննություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմից հեռացվել է այն հատվածը, որտեղ Սփայքը պայթյունից հետո սևամորթի նման է դառնում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Big Cartoon DataBase — 1998.
  2. Garden Gopher (1950) - IMDb, Վերցված է 2024-07-08-ին
  3. «Թոմ և Ջերի» մուլտֆիլմերում նույն անունով բուլդոգի հայտնվելուց հետո կերպարը վերանվանվեց Բուտչ, թեև «Թոմ և Ջերի»-ում առկա է սև կատու Բուտչը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]