Այաս (ակումբ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այաս (այլ կիրառումներ)
Այաս | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | 1985 |
Նպատակներ | ծովային հետազոտությունների ակումբ |
Գլխադասային գրասենյակ | Երևան, Հայաստան |
նախագահ | Կարեն Բալայան[1] |
Կամավորներ | 25 |
Կայք | ayas.am/hy/about_arm/ |
«Այաս», 1985 թվականին Երևանում հիմնադրված ծովային հետազոտություններ ակումբ[2]։ Ակումբի գործունեության ոլորտներն են նավաշինությունը, նավագնացությունը, քարտեզագրության պատմությունը, ստորջրյա հետազոտությունները, զինանիշագիտությունը, նավամոդելավորումը և նավագնացությունների իրականացումը[2]։ Ակումբի նախագահն է Կարեն Բալայանը[1]։
Նպատակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբը իր առջև դրել է երկու հիմնական նպատակ. ծովային թանգարանի ստեղծում Երևանում և Կիլիկիան Հայաստանի 13-րդ դարի առագաստանավի կրկնօրինակի կառուցում, դրանով հայ առևտրականների ուղիներով նավարկության իրականացում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբը հիմնադրվել է 1985 թվականին Երևանում թեմատիկայով հետաքրքրվող մի խումբ անհանտների կողմից[2]։
Ակումբը իր գոյության ընթացքում կազմակերպել էր 15-ից ավելի թեմատիկ ցուցահանդեսներ, որից մեկը Հայաստանում Եվրոպայի օրեր անցկացնելիս ՀՀ ԱԳՆ-ի Հայաստանի պատկերասրահում[2]։
«Այաս» ակումբը Ծովային հետազոտությունների միջազգային ընկերության, Ծովային պատմության միջազգային հանձնաժողովի, Հաշմանդամային առագաստային սպորտի միջազգային ֆեդեռացիայի, Հայկական աշխարհագրական անկերության անդամ է[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Ֆոտոռեպորտաժ. “Այաս" ծովային հետազոտությունների ակումբ:
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 ««Այաս ակումբի պաշտոնակ կայք»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 13-ին.