Ամֆորա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամֆորաներ Սուրբ Պետրոսի ամրոցի թանգարանում (Թուրքիա)
Աթենաս աստվածուհու պատկերով հունական ամֆորա
Հռոմեական ամֆորայի կառուցվածքը
1 : եզրակ - 2 : վիզ - 3 : բռնակ - 4 : ուս - 5 : իրան - 6 : ոտք

Ամֆորա (հին հունարեն՝ ἀμφορεύς, ἀμφι - երկու կողմից + φέρω - տանում եմ), անտիկ անոթ՝ բարձր, ուռուցիկ, դեպի ներքև սեղմվող իրանով, նեղ վզով և վերձիգ զույգ կանթով։ Պատրաստվել է կավից, երբեմն՝ մետաղից, հաճախ նկարազարդվել է։ Ամֆորաները օգտագործվել են գինի ու ձեթ պահելու և տեղափոխելու համար։ Ունեցել են որոշակի տարողություն (5-50 լիտր) և ծառայել են որպես չափման միավոր։ Հռոմեական կայսրությունում մեկ ամֆորան հավասար էր մեկ տաղանդի և կշռով հավասար էր ամֆորայում տեղավորվող ջրի քաշին (հավասար է մեկ հռոմեական ոտնաչափի, կամ 26,027 լիտր)[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր
  2. Gransson, Kristian: The transport amphorae from Euesperides: The maritime trade of a Cyrenaican city 400-250 BC, Acta Archaeologica Lundensia, Series in 4o No. 25, Lund/Stockholm 2007, 9. (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամֆորա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 338