Ամորձաբորբ, օրխիտ, հաճախ առաջանում է վարակիչ հիվանդությունների (գրիպ, խոզուկ, տուբերկուլոզ, գոնոռեա) բարդացման կամ ամորձու վնասվածքի ժամանակ։ Հիվանդությունն սկսվում է բուռն, կտրուկ բարձրանում է ջերմաստիճանը, ամորձին մեծանում է, դառնում պինդ և խիստ ցավոտ։ Բարդացման դեպքում բորբոքային գործընթացի խորացումը կարող է հանգեցնել ամորձու մեռուկացման։ Ամորձաբորբի ժամանակ հարկավոր է պահպանել անկողնային ռեժիմ և կրել ամորձակալ։ Ջերմաստիճանի իջեցումից և բորբոքային երևույթները մեղմանալուց հետո էլ շարունակում են կրել ամորձակալ կամ կիպ վարտիք։ Ամորձաբորբի ժամանակ ժամանակավորապես արգելվում է սեռական կյանքը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 326)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված էՀանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։