Ամորձակալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամորձակալ

Ամորձակալ, ամորձին պահող հատուկ վիրակապ։ Օգտագործում են բժշկի նշանակմամբ՝ ամորձու և դրա հավելումների բորբոքումների, սերմնալարի երակների լայնացման ժամանակ, ամորձապարկի օրգանների վիրահատություններից հետո։ Այն ապահովում է հանգիստը, պակասեցնում սերմնալարերի ձգվածությունը և դրանց երակներում արյան կանգը։ Մարզական որոշ խաղերի ժամանակ, ամորձապարկի օրգանների վնասվածքները կանխելու համար, խորհուրդ է տրվում կրել ամորձակալ։

Ամորձակալը քաթանե կամ տրիկոտաժե փոքր տոպրակ է, որը կպցրած է կտորից կարված գոտուն և հատուկ երիզներով ամրացվում է գոտկատեղի ու ազդրերի շուրջը։

Ամորձակալները սովորաբար հագնում են առավոտյան՝ անկողնում պառկած և հանում են գիշերը։ Եթե ամորձակալը հագնում են ամորձու վրա հականեխիչ քսուքով վիրակապ դնելուց հետո, ապա այն կարելի է հանել միայն վիրակապը փոխելու ժամանակ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամորձակալ» հոդվածին։