Ամոնիակաջուր
Ամոնիակաջուր | |
---|---|
Քիմիական բանաձև | NH₄OH |
Դասակարգում | |
CAS համար | 1336-21-6 |
PubChem | 12896473, 14923 |
EINECS համար | 215-647-6 |
ЕС | 215-647-6 |
ChEBI | 14218 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ամոնիկաջուր, ամոնիակի ջրային լուծույթը, հեղուկ ազոտային պարարտանյութ։
Ջրային լուծույթում ամոնիակը ապապրոտոնացնում է ջրի մի փոքր մասը՝ առաջացնելով ամոնիում և հիդրօքսիդ՝ ըստ հետևյալ հավասարակշռության․
- NH3 + H2O ⇌ NH+
4 + OH−
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուր հոտով, անգույն կամ դեղնավուն հեղուկ է, պարունակում է 16,5-20,5% N, հողը նախ հիմնայնացնում է, ապա՝ թթվեցնում, գոլորշիների ճնշումը՝ 0,15 մթնոլորտ 40C° ջերմաստիճանում։ Ստանում են ամոնիակը ջրում լուծելով։ Կիրառում են բոլոր տիպի հողերում տարբեր մշակաբույսերի համար և որպես հիմնական, և որպես նախացանքային պարարտանյութ, նաև կերերի ամոնիակավորման համար։
Անվտանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամոնիակի ջուրը թունավոր նյութ է։ ԳՕՍՏ 12.1.007-76-ի համաձայն՝ ամոնիակային ջուրը պատկանում է թունավոր ցածր վտանգավոր նյութերին՝ ըստ օրգանիզմի վրա ազդեցության աստիճանի[1]՝ 4-րդ վտանգի դասի[2]։
Ունի ընդգծված այրող և գրգռիչ ազդեցություն, վնասակար ազդեցություն ունի կենտրոնական նյարդային համակարգի վրա։
Սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ 20 մգ/մ³[3], միջին մահացու չափաքանակը առնետների համար՝ 100-200 մգ/կգ
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սննդի արդյունաբերության մեջ գրանցված է որպես E527 սննդային հավելում։ Գյուղատնտեսության մեջ օգտագործվում է որպես պարարտանյութ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ name=https://docs.cntd.ru_Ammonia(չաշխատող հղում) Water
- ↑ name=https://docs.cntd.ru_ГОСТ(չաշխատող հղում) 12.1.007-76. ССБТ. Вредные вещества. Классификация и общие требования безопасности
- ↑ name=https://docs.cntd.ru_ГОСТ(չաշխատող հղում) 12.1.005-76. Воздух рабочей зоны. Общие санитарно-гигиенические требования
- ↑ «Аммиачная вода». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամոնիակաջուր» հոդվածին։ |
|