Ամիրայից ամիրա
Արտաքին տեսք
Ամիրայից ամիրա, տիտղոս, որ տրվում էր սելջուկների, մոնղոլների և այլ ռազմավաչկատուն ցեղերի ավագանու բարձրագույն ներկայացուցիչներին։ Ամիրայից ամիրա տիտղոսը հետագայում ստացել է նոր իմաստ։
XII-XIII դարերում հայ-վրացական ֆեոդալական միջավայրում ամիրայից ամիրա կամ «ամիրապետ» տիտղոսը շնորհվել է առանձին քաղաքների (Տփղիս, Անի, Կարս, Դվին և այլն) կառավարիչներին։ XV դարում Կարա-Կոյունլուների և Ակ-Կոյունլուների պետություններում այդ տիտղոսը կրել է զորքի գլխավոր հրամանատարը։ Փադիշահից հետո ամիրայից ամիրան երկրորդ դեմքն էր պետության մեջ՝ օժտված բացառիկ իրավունքներով։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 320)։ |