Աղվեսը, արջը և անվասայլակով մոտոցիկլետը
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | հեքիաթ, երգիծանք, այլաբանություն և կինոկատակերգություն |
Ռեժիսոր | Պյոտր Նոսով |
Սցենարիստ | Վլադիմիր Կապնինսկի |
Հնչյունավորում | Անատոլի Պապանով, Կլարա Ռումյանովա, Մարգարիտա Կորաբելնիկովա և Յուլյա Յուլսկայա |
Երաժշտություն | Միխայիլ Մեերովիչ |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 10 րոպե |
Թվական | 1969 |
Աղվեսը, արջը և անվասայլակով մոտոցիկլետը (ռուս.՝ Лиса, медведь и мотоцикл с коляской), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը ստեղծվել է 1969 թվականին, ռեժիսոր-մուլտիպլիկատոր Պյոտր Նոսովի կողմից։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարի արջը պատրաստում է փայտե մոտոցիկլետ։ Մի անգամ նա տուժում է իր բարությունից` համաձայնելով հատապտուղի մի կողովի փոխարեն վաճառել իր մոտոցիկլետի սայլակը խաբեբա աղվեսին։ Խորամանկ աղվեսը, ստանալով անդորրագիրը և վկայակոչելով այն փաստը, որ սայլակը մոտոցիկլետի հետ է, ստիպում է արջին իրեն տանել այնտեղ, որտեղ ինքը կպատվիրի։
Զարմացած և ընկճված արջը խորհրդակցում է անտառային իրավաբանի` Բուի հետ։ Սակայն վերջինս հաստատում է, որ օրենքի համաձայն, քանի որ սալյակի և մոտոցիկլետի համարը նույնն է, դրանք չեն կարող առանձնացվել։ Եվ արջն այժմ ստիպված է տանել աղվեսին այնտեղ, ուր նրան պետք է։ Մի անգամ, բերելով աղվեսին գայլի խնջույքին, արջը չի դիմանում ծաղրանքին և հեռանում է` թողնելով իր մոտոցիկլետը։ Աղվեսը խնջույքից հետո գայլի հետ նստում է մոտոցիկլետ, և նրանք հեռանում են։ Բայց գայլը կորցնում է կառավարումը և վթարի է ենթարկվում աղվեսի հետ` ջարդելով մոտոցիկլետը։
Արջն այս անգամ փայտե հեծանիվ է պատրաստում, և տեսնում է, որ աղվեսը մտադիր է կրկնել շանտաժը` այս անգամ հեծանիվի բեռնախցիկի հետ։ Արջը խորամանկության է դիմում. համաձայնում է, աղվեսին դնում բեռնախցիկի վրա և խաբեբային կամրջի վրայից նետում է գետը։ Շպրտելով աղվեսին բեռնախցիկը` դառը փորձից դասեր քաղած արջն ասում է. «Դե, գնա, շեկլիկ։ Մնացածն էլ ինքնուրույն կանես»։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ` Վլադիմիր Կապնինսկի
- Ռեժիսոր` Պյոտր Նոսով
- Բեմադրող նկարիչ՝ Կոստանդին Կարպով
- Կոմպոզիտոր` Միխայիլ Մերովիչ
- Ռեժիսորի օգնական` Գ. Լյուբարսկայա
- Մոնտաժող` Տատյանա Սազոնովա
- Օպերատոր Միխայիլ Դրույան
- Հնչյունային օպերատոր` Գեորգի Մարտինյուկ
- Խմբագիր` Պյոտր Ֆրոլով
- Օպերատորի օգնական` Ն. Նայաշկովա
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Վլադիմիր Արբեկով, Վադիմ Դոլգիխ, Սվետլանա Ժուտովսկայա, Վլադիմիր Կրումին, Մարինա Ռոգովա, Անատոլի Սոլին, Վլադիմիր Զարուբին
- Նկարիչ-դեկորատորներ` Վ. Խարիտոնովա, Լիդիա Մոդել
- Ֆիլմի տնօրեն` Ֆյոդոր Իվանով
Դերերը կրկնօրինակել են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անատոլի Պապանով` Արջ
- Կլարա Ռումյանովա` Աղվես
- Մարգարիտա Կորաբելնիկովա` 1-ին մեղու, նապաստակ
- Յուլյա Յուլսկայա` 2-րդ մեղու
Վերաթողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին մուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է «Խոշոր պլան» ընկերության «Անտառային պատմություններ» մուլտֆիլմերի ժողովածուում[1][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Владимир Капнинский. Лиса, Медведь и мотоцикл с коляской // Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 10 / Сост. Борис Воронов. — 2-е издание. — М.: Искусство, 1974. — С. 183—194. — 224 с. — 50 000 экз.
|