Աղջիկը ջունգլիներում
Աղջիկը ջունգլիներում ռուս.՝ Девочка в джунглях | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | հեքիաթ |
Ռեժիսոր | Միխայիլ Ցեխանովսկի և Վերա Ցեխանովսկայա |
Սցենարիստ | Միխայիլ Վոլպին |
Հնչյունավորում | Վերա Բենդինա, Aleksandr Komissarov?, Էրաստ Գարին, Վլադիմիր Վոլոդին, Գեորգի Միլյար, Մարգարիտա Կորաբելնիկովա, Մարիա Բաբանովա և Իրինա Պոտոցկայա |
Բեմադրող նկարիչ | Վիտոլդ Յանովիչ |
Երաժշտություն | Յուրի Լևիտին |
Օպերատոր | Նիկոլայ Վոինով |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 10 րոպե |
Թվական | 1956 |
«Աղջիկը ջունգլիներում», սովետական նկարած մուլտֆիլմ, ստեղծված «Խորամանկ շնագայլ» հնդկական ժողովրդական հեքիաթի հիման վրա, պատմում է փոքրիկ, բարի աղջկա արկածների մասին, որը ուղևորվում է ջունգլիներով դեպի շուկա։ Իր ճանապարհին նա հանդիպում է տարբեր կենդանիների և վանդակից ազատ է արձակում վագրին։ Վագրի հետ ունեցած վեճը նրան ստիպում է փնտրել «Արդյոք կա՞ արդարություն» հարցի պատասխանը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի անգամ առավոտյան փոքրիկ աղջիկը գնում էր շուկա։ Նրա ձեռքում զամբյուղ կար, իսկ գլխին ծաղկեպսակ։ Աղջիկը ճանապարհն ընտրում է ջունգլիներով, որտեղ հանդիպում է կապիկների, թութակների և փասիանների։ Ծեր կապիկը խնդրում է աղջկան, որ աղջիկն իր ծաղկեպսակը նվիրի իր աղջկան՝ փոքրիկ կապիկին, աղջիկն առանց ավելորդ հարցերի տալիս է նրան ծաղկեպսակը և շարունակում ճանապարհը։ Հետո հանդիպում է բնից ընկած թռչնակի ու սովորեցնում է նրան թռչել։
Շարունակելով ճանապարհը ջունգլիներով՝ աղջիկը լսում է մռնչյուն, մոտենում է այդ ձայնին։ Տեսնում է վանդակի մեջ փակված վագրին, խղճում նրան և ազատ է արձակում։ Վագրը, զարմանալով աղջկա անխելքության վրա, մտադրվում է ուտել նրան։ Բայց աղջիկը ասում է, որ դա անարդար է, սակայն վագրը պատասխանում է, որ աշխարհում արդարություն չկա։ «Ո՛չ, կա»,- պնդում է աղջիկը,- «հարցրե՛ք ումից ուզում եք»։ Պատահած վեճի արդյունքում նրանք որոշում են հարցնել առաջին երեք պատահածների, կա՞ արդյոք արդարություն աշխարհում։
Առաջինը նրանք հանդիպում են լացող թութակին, որը հենց նոր կորցրել էր իր որդուն, աղջկա հարցին նա պատասխանում է, որ արդարություն չկա։ Հետո նրանք դիմում են արմավենուն, ում արմատները վարազը վնասել էր։ Արմավենին նույնպես պատասխանում է,որ արդարություն գոյություն չունի։ Վերջում նրանք հանդիպում աղվեսին, որը իրեն խուլ էր ձևացնում։ Նա խնդրում է վագրին, որ ցույց տա, թե ինչից է սկսվել իրենց վեճը աղջկա հետ։ Արդյունքում վագրը հետ է մտնում իր վանդակը, իսկ աղվեսը փակում է նրան, ապացուցելով, որ արդարություն գոյություն ունի։
Աղջիկը շնորհակալություն է հայտնում աղվեսին և շարունակում իր ճանապարհը դեպի շուկա։
Մուլտֆիլմի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը համարվում էր կորած, սակայն հայտնաբերվել է մագնիսական ժապավենի վրա և հիմա վերականգնվում է։ Բացի այդ, նրա կադրերից ցուցադրվել են Ֆեոդոր Խիտրուկի «Լինել բոլորով» վավերագրական ֆիլմում։
Միխայիլ Ցեխովսկու "Աղջիկը ջունգլիներում" նկարում ես պետք է խաղայի և՛ աղջկա, և՛ վագրի դերերը... |
Գեղարվեստական առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղջկան նկարել է Ֆեոդոր Խիտրուկը՝ հրաժարվելով աղջկա համար հատուկ հանված ձևից։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1958 թվական՝ ԽՍՀՄ կինոփառատոն Մոսկվայում. Խրախուսական դիպլոմ թիմին[1]։
Քննադատների մենաբանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր փուլի համար անցումային համարվեցին ռեժիսորի երկու ստեղծագործությունները. «Աղջիկը ջունգլիներում» և «Հեքիաթ Չապաևի մասին»։
«Աղջիկը ջունգլիներում» բեմադրեց Ցեխանովսկին, հնդկական ժողովրդական հեքիաթների մոտիվներով։
«Աղջիկը ջունգլիներում» պատկերը դառնում է ավելի խորը և ավելի պայմանականորեն։ Ռեժիսորը ավելի սուր և ավելի ժամանակակից է օգտագործում միզանսցենի արտահայտչությունը, կադրի կոմպոզիցիաները։ Ռեժիսորը կարծես շարունակում է իր նախկին որոնումների 30-ական թվականների կեսերին կտրված թելը:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Михаил Цехановский — Энциклопедия отечественного кино». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Девочка в джунглях մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Девочка в джунглях «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- Աղջիկը ջունգլիներում գտնված էմագնիսային ժապավեն