Աղջիկ, որն ամեն ինչ ուներ
Աղջիկ, որն ամեն ինչ ուներ անգլ.՝ The Girl Who Had Everything | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա և ռոմանտիկ ֆիլմ |
Թվական | 1953 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռիչարդ Թորփ |
Պրոդյուսեր | Արման Դյուտչ |
Սցենարի հեղինակ | Ադելա Ռոջերս Սենթ Ջոնս |
Դերակատարներ | Էլիզաբեթ Թեյլոր, Ֆեռնանդո Լամաս, Ուիլյամ Փաուել, Գիգ Յանգ, Ջեյմս Ուիթմոր, Ռոբերտ Բարթոն, Բարրի Նորթոն, Էրլ Հոջինս, Հարրի Բարթել, Պատրիկ Օ'Մելլի կրտսեր և Փոլ Հարվի |
Օպերատոր | Փոլ Վոգել |
Երաժշտություն | Անդրե Պրևին |
Մոնտաժ | Բեն Լյուիս |
Պատմվածքի վայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան |
Կինոընկերություն | Մետրո Գոլդվին Մայեր |
Տևողություն | 69 րոպե |
Բյուջե | 665 000 $ |
Շահույթ | 1 218 000 $ |
«Աղջիկ, որն ամեն ինչ ուներ» (անգլ.՝ The girl who had everything ), 1953 թվականի ֆիլմ, որի գլխավոր դերում Էլիզաբեթ Թեյլորն է[1]։ «Ազատ հոգի» (1931 թվական) ֆիլմի վերաստեղծումը, որտեղ նկարահանվել են Քլարկ Գեյբլը և Նորմա Շիրերը։ Ադելա Ռոջերս Սթ. Ջոնսի ստեղծագործության էկրանավորումը[2]։
Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Էլիզաբեթ Թեյլոր | Ջեյն Լաթիմեր |
Ֆերնանդո Լամաս | Վիկտոր (Վիկ) Յ. Ռայմոնդի |
Ուիլյամ Պաուէլ | Սթիվ Լաթիմեր (Ջեյնի հայրը) |
Գիգ Յանգ | Վեյնս Քյորթ |
Ջեյմս Ուիթմոր | Չարլզ ՙՙՉիկո՚՚ Մենլոու |
Ուիլյամ Ուոլքեր | Ջուլիան |
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Սթիվ Լատիմեր (William Powell, նրա վերջին դերերից մեկը) գանգստերների պաշտպանության վրա հարստացած հաջողակ փաստաբան է։ Նա միայնակ է մեծացնում իր դստերը՝ Ջեյնին (Elizabeth Taylor), մի աղջկա, որը միշտ հասնում է իր ուզածին։ Վեյնս Քյորթը (Gig Young) վաղուց սպասում է իր ամուսնության առաջարկի ընդունմանը, բայց Ջեյնը շատ է սիրում իր հասարակական ազատ կյանքը և դրա համար խնդրում է մի քիչ էլ սպասել։
Վիկտոր Ռայմոնդին՝ Սթիվի հաճախորդը, մեղադրվում է խաղարկային բիզնեսին անօրինական տիրանալու համար։ Ջեյնը ծանոթանում է նրա հետ, և երիտասարդները սիրահարվում են։ Վիկը աճուրդի ժամանակ Վեյնսից վերցնում է նրա ձին՝ նվիրում Ջեյնին, քաղաքից հեռու առանձնատուն գնում և ուզում հեռանալ նախկին հանցավոր կյանքից։ Ջեյնի հայրը հավանություն չի տալիս դստեր և գանգստերի հարաբերություններին, բայց, այնուամենայնիվ, զույգը պատրաստվում է ամուսնանալ։ Նրանք հաճախում են մի աշխարհիկ երեկույթի, որտեղ Ջեյնի բոլոր ծանոթներն ու ընկերները նրան տեսնում են Վիկտորի հետ։
Ջեյնը և Վիկտորը գալիս են Նյու Յորք։ Վիկի հանցակիցները նրան հրավիրում են հանդիպման, որտեղ նա հայտարարում է, որ ուզում է հեռանալ և թողնել ղեկավարի պաշտոնը։ Այնուամենայնիվ, Սթիվ Լաթիմերը պատրաստվում է ցուցմունք տալ Ռայմոնդիի դեմ, որը կհայտնաբերի նրա բոլոր հանցակիցներին ևս։ Սթիվը և Վիկտորը վիճում են, և բանը հասնում է կռվի։ Սթիվի հեռանալուց հետո՝ Ջեյնը նույնպես ուզում է գնալ, սակայն Վիկը նրան բաց չի թողնում և արդյունքում ապտակում է նրան։ Ջեյնը փախչում է։
Վիկտորն իր մեքենայով շրջում էր քաղաքում, լուսամփոփի տակ նրա կողքին մի բեռնատար է կանգնում, որից նրան կրակոցով սպանում են։
Լաթիմերների տունը լցված է լրագրողներով, Սթիվը չի շտապում պատմել գործի մանրամասների մասին, որպեսզի դստերը չներգրավի գործի մեջ, բայց Ջեյնը ինքն է դուրս գալիս լրագրողների մոտ և պատմում իր սխալի մասին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Աղջիկ, որն ամեն ինչ ուներ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1950-ականների անգլերեն ֆիլմեր
- 1950-ականների ֆիլմեր
- 1953 ֆիլմեր
- MGM ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռիմեյք ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Ամերիկյան սև-սպիտակ ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Պիեսների հիման վրա նկարահանված ամերիկյան ֆիլմեր
- Սև-սպիտակ ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Վաշինգտոն ԿՇ-ում
- 1950-ականների ամերիկյան ֆիլմեր