Jump to content

Աղասի Շահինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահինյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աղասի Շահինյան
Ծնվել էհունիսի 26, 1889(1889-06-26)[1]
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 17, 1919(1919-02-17)[1] (29 տարեկան)
Մահվան վայրՎլադիկավկազ, Խորհրդային Ռուսաստան[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Խորհրդային Ռուսաստան
ԿրթությունՆյոշատելի համալսարան (1908)[1] և Սանկտ Պետերբուրգի Բեխտերևի անվան հոգենյարդաբանական գիտահետազոտական ինստիտուտ (1914)[1]
Մասնագիտությունհեղափոխական

Աղասի Գևորգի Շահինյան (հունիսի 26, 1889(1889-06-26)[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 17, 1919(1919-02-17)[1], Վլադիկավկազ, Խորհրդային Ռուսաստան[1]), Անդրկովկասում և Հյուսիսային Կովկասում խորհրդային իշխանության հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1905)։

1906-1908 թվականներին սովորել է Նևշատելի համալսարանի (Շվեյցարիա) իրավաբանական ֆակուլտետում, ավարտել՝ 1914 թվականին՝ Պետերբուրգի նյարդահոգեբուժական ինստիտուտը։ Եղել է Ալեքսանդրապոլի սոցիալ-դեմոկրատական կուսակցական կազմակերպության հիմնադիրներից։ 1914-1916 թվականներին աշխատել է Մոսկվայի հայկական բարեգործական ընկերության Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի), ապա՝ Քաղաքների համառուսական միության Թիֆլիսի բաժանմունքներում։

Ծավալել է բոլշևիկյան ագիտացիոն-պրոպագանդիստական անլեգալ գործունեություն։ 1917 թվականին Ստեփան Շահումյանի հանձնարարությամբ քարոզչություն է է տարել Բաքվում՝ մասնակցել Բաքվի խորհրդի ստեղծմանը։ 1918 թվականի ամռանը առողջական վիճակի պատճառով տեղափոխվել է Վլադիկավկազ, ուր նշանակվել է հեղափոխական տրիբունալի նախագահ։

Գնդակահարվել է Անտոն Դենիկինի սպիտակգվարդիական ուժերի կողմից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 423.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 423