Աղասի Շահինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աղասի Շահինյան
Ծնվել է 1889 հունիսի 26
Ծննդավայր Ալեքսանդրապոլ
Մահացել է փետրվարի 17, 1919(1919-02-17) (տարիքը 29)
Մահվան վայր Վլադիկավկազ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն հեղափոխական

Աղասի Գևորգի Շահինյան (հունիսի 26, 1889, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական) - փետրվարի 17, 1919, Վլադիկավկազ (այժմ՝ Օրջոնիկիձե)), Անդրկովկասում և Հյուսիսային Կովկասում հեղափոխական շարժումների մասնակից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1905 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1906-1908 թվականներին սովորել է Նևշատելի (Շվեյցարիա) համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ավարտել՝ 1914 թվականին՝ Պետերբուրգի նյարդահոգեբուժական ինստիտուտը։ Շահինյանը Ալեքսանդրապոլի սոցիալ -դեմոկրատական կուսակցական կազմակերպության հիմնադիրներից է։ 1914-1916 թվականներին աշխատել է Մոսկվայի հայկական բարեգործական ընկերության Ալեքսանդրապոլի, ապա՝ Քաղաքների համառուսական միության Թիֆլիսի բաժանմունքներում։ Ծավալել է բոլշևիկյան ագիտացիոն-պրոպագանդիստական անլեգալ գործունեություն։ 1917 թվականին Մ․ Շահումյանի հանձնարարությամբ հեղափոխական աշխատանք է տարել Բաքվում՝ մասնակցել Բաքվի խորհրդի ստեղծմանը։ 1918 թվականի ամռանը առողջական վիճակի պատճառով տեղափոխվել է Վլադիկավկազ, ուր նշանակվել է հեղափոխական տրիբունալի նախագահ։ Գնդակահարվել է դենիկինյանների կողմից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 423 CC-BY-SA-icon-80x15.png