Ահմադ Շաուկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահմադ Շաուկի
արաբ․՝ أحمد شوقي‎‎
Ծնվել է1868[1][2][3][…]
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
Վախճանվել էհոկտեմբերի 23, 1932(1932-10-23) կամ դեկտեմբերի 13, 1932(1932-12-13)[4]
Վախճանի վայրԿահիրե, Եգիպտոս
Մասնագիտություն(բանաստեղծ)
Ազգությունչերքեզ
Քաղաքացիություն Եգիպտոս
ԿրթությունՄոնպելիեի համալսարան և Փարիզի համալսարան
Ուշագրավ աշխատանքներ«Հնդկական կույսը»
«Վերջին փարավոնը»
«Լիստ Միտրա»
«Շաուկիյաթ»
ԱնդամակցությունԴամասկոսի արաբերենի ակադեմիա
 Ahmed Shawqi Վիքիպահեստում

Ահմադ Շաուկի (1868[1][2][3][…], Կահիրե, Եգիպտոս - հոկտեմբերի 23, 1932(1932-10-23) կամ դեկտեմբերի 13, 1932(1932-12-13)[4], Կահիրե, Եգիպտոս, ամբողջական անուն՝ արաբ․՝ علي أحمد شوقي بك‎‎, Ալի Ահմադ Շաուկի բեկարաբ բանաստեղծ, ժամանակակից արաբական բանաստեղծության հիմնադիրներից[5]։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին արաբական պոեզիայի զարգացումը կապված է նեոդասականության հետ, կասիդայի վերածնունդով։ Արաբական գրականության մեջ նեոդասականությունն այն է, որ պետք է պահպանել հին արաբական պոեզիայի ձևը՝ կասիդան, հարմարեցնել ժամանակի պահանջներին։ Այս ժանրի առավել հայտնի ներկայացուցիչներն են Մահմուդ Սամի ալ-Բարուդին, Հաֆիզ Իբրահիմը, Ահմադ Շաուկին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաուկին կրում է «բանաստեղծությունների արքա» տիտղոսը։ Ծնվել է Կահիրեում՝ հարուստ ընտանիքում։ Նա ուներ չերքեզական ծագում։ Ուսումը շարունակելու նպատակով Շաուկին մեկնում է Փարիզ և այնտեղ մնում 6 տարի։ Փարիզում նա գրում է «Ալի Բեյ» դրաման, որը նվիրված էր մամլուքների ոչ վաղ անցյալին։ Փարիզում նա նաև թարգմանում է Լամարտինի «Լճակը» բանաստեղծությունը և գրում մի քանի բանաստեղծություններ, որանցից առավել հայտնի է Բոլոնյան անտառին նվիրված բանաստեղծությունը։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոս վերադառնալուց հետո նա հմտանում է ներբողներ գրելու մեջ և իր հարուստ բառապաշարով հասնում ալ-Մութանաբբիին։ Սովորական լիրիկան նույնպես խորթ չէր Շաուկիի ստեղծագործություններին։ Այս ժանրում նա գրել է 2-3 տասնյակի հասնող գործեր, որոնք 1990-ականներին թարգմանվեցին մի շարք եվրոպական լեզուներով։ Լիրիկայի ժանրում նա փորձեց նորամուծություններ կատարել ֆրանսիական պոեզիայից։ Նրա ստեղծագործություններում տեղ են գտել նաև բնության նկարագրություններ։ Նա գտնում էր, որ ամեն ինչի տրամաբանական հիմքում ընկած է բնությունը, այդ իսկ պատճառով նա իր կասիդաներում կենդանություն է տալիս բնությանը։

Շաուկիի գրչին են պատկանում նաև 3 պատմավծք՝ «Հնդկական կույսը» նվիրված Ռամզես II-ի ժամանակվա Եգիպտոսին, «Վերջին փարավոնը» և «Լիստ Միտրա»։ Գրել է մի շարք հոդվածներ, որոնք հավաքվել են «Ոսկու շուկաներ» ժողովածուի մեջ։ Նրա ամենակարևոր ստեղծագործությունը «Շաուկիյաթ» վերնագիրը կրող չորսհատորյա դիվանն է։ Նախաբանում հակիրճ խոսում է նաև բանաստեղծի կենսագրության և բանաստեղծության մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Swartz A. Open Library — 2007.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  5. Esat Ayyıldız, “Ahmet Şevki’nin Mısır İstiklalinin Müdafaası İçin Sömürge Yöneticisine Hitaben Nazmettiği Lâmiyye’sinin Tahlili”, Arap Edebiyatında Vatan ve Bağımsızlık Mücadelesi, ed. Ahmet Hamdi Can – İhsan Doğru (Ankara: Nobel Bilimsel Eserler, 2021), 1-26.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահմադ Շաուկիի տուն-թանգարանը
  • Долинина А.А. Очерки истории арабской литературы нового времени. Египет и Сирия. Публицистика 1870-1914. М., 1968.
  • Крымский А.Е. История новой арабской литературы (XIX - начало XX века). М, 1971.
  • Сафронов В.В. Новая арабская литература. М., 1996.
  • Ходжаева Р.У. Очерки развития египетской поэзии. Ташкент, 1985.
  • Badawi, M.M. A Critical Introduction to Modern Arabic Poetry, Cambridge, 1992
  • Esat Ayyıldız, “Ahmet Şevki’nin Mısır İstiklalinin Müdafaası İçin Sömürge Yöneticisine Hitaben Nazmettiği Lâmiyye’sinin Tahlili”, Arap Edebiyatında Vatan ve Bağımsızlık Mücadelesi, ed. Ahmet Hamdi Can – İhsan Doğru (Ankara: Nobel Bilimsel Eserler, 2021), 1-26.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահմադ Շաուկի» հոդվածին։