Jump to content

Ակոս (թերթ, Ստամբուլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ակօսից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակոս (այլ կիրառումներ)
Ակոս
Agos
Տեսակպարբերական
Լեզութուրքերեն, հայերեն
Գլխավոր խմբագիրՀրանտ Դինք և Էթյեն Մահչուփյան
Հիմնադրվել էապրիլի 5, 1996
ՀիմնադիրՀրանտ Դինք
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Հրատարակման վայրՍտամբուլ
ԳրասենյակՍտամբուլ, Թուրքիա
Տպաքանակ5․000
Պարգևներ
Կայքagos.com.tr

«Ակոս» (ավանդական հայերեն ուղղագրությամբ՝ «Ակօս», արևմտյան հայերեն արտասանությամբ՝ «Ակօս») Ստամբուլում հրատարակվող շաբաթաթերթ, որը Թուրքիայի հանրապետական շրջանի առաջին հայերեն-թրքերեն երկլեզու պարբերականն է։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1996 թվականին Հրանտ Դինքի ու իր մի խումբ ընկերների կողմից թուրքաբնակ հայերի խնդիրները հասարակությանը փոխանցելու նպատակով։ Պարբերականի առաջին համարը լույս է տեսել 1996 թվականի ապրիլի 5-ին։

Թերթի առաքելությունն է ուշադրություն հրավիրել և բարձրացնել իրազեկվածությունը հայերի և այլ փոքրամասնությունների խնդիրների մասին, հասարակությանը տեղեկացնել հայկական և այլ փոքրամասնությունների մշակույթների մասին, լույս սփռել անցյալի վրա և նպաստել Թուրքիայի ժողովրդավարացմանը։

Հրանտ Դինքի սպանությունից հետո, ողջ Թուրքիայով տարածվող շաբաթաթերթի տպաքանակը հասել է 6000 հատի։

Պարբերականը լույս է տեսնում 24 էջ ծավալով, որից 4-ը հայերեն լեզվով։

Ամեն ամիս հրապարակվում է նաև հավելված՝ «KİTAP ԳԻՐՔ» անունով[1]։

Խմբագրությունը յուրաքանչյուր շաբաթ օր, ժամը 09։ 00-10։ 30 ստամբուլյան «Բաց ռադիոյի» (թրքերեն՝ «Açık Radyo») եթերում թողարկում է «Ռադիո Ակոս» հաղորդումը[2]։

Ներկայումս գործում է խմբագրության կայքը՝ հայերեն, թրքերեն և անգլերեն լեզուներով[3]։

Պարբերականը հանդիսանում է Մեթին Գյոկթեփի անվան լրագրողական մրցանակի դափնեկիր՝ 2007 թվականին ժյուրիի պատվավոր մրցանակ և 2015 թվականին ժյուրիի հատուկ մրցանակ[4]։

Խմբագրության տարածքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Ակոսի խմբագրությունը տեղակայվում է Ստամբուլի Շիշլի շրջանի Օսմանբեյ թաղամասի Հալասկարգազի պողոտայում գտնվող «Սեբատ» շենքում։ 2007 թվականի հունվարին 19-ին խմբագրության առջև ազգայնամոլ ծայրահեղականի արձակած կրակոցներից սպանվում է թերթի հիմնադրման օրից գլխավոր խմբագիր, հայազգի լրագրող և մտավորական Հրանտ Դինքը։ Ամեն տարի հունվարի 19-ին այստեղ անցկացվում են Դինքի հիշատակին նվիրված միջոցառումներ։

2015 թվականին Ակոսի խմբագրությունն ու Հրանտ Դինք հիմնադրամը Սեբատ շենքից տեղափոխվում են նոր տարածք՝ Ստամբուլի Շիշլի շրջանի Հարբիյե թաղամասի Ռոնքալի Պապ փողոց 128 հասցեում գտնվող «Անարատ Հղիության» շենք։ Հաշվի առնելով խմբագրության նախկին վայրի խորհուրդը և հավաքական հիշողության մեջ նրա դերը՝ որոշվում է տարածքը դարձնել հուշավայր։ Չորս տարվա նախապատրաստական աշխատանքներից հետո խմբագրության նախկին տարածքում բացվում է «Հրանտ Դինք 23,5 հուշավայրը»[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «KİTAP ԳԻՐՔ». Վերցված է 2023 թ․ հունվարի 3-ին.
  2. «Radyo Agos». Վերցված է 2023 թ․ հունվարի 3-ին.
  3. «AGOS». Վերցված է 2023 թ․ հունվարի 3-ին.
  4. «Metin Göktepe Gazetecilik Ödülleri» (թուրքերեն). 2022 թ․ սեպտեմբերի 23. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. ««23,5» հուշավայրի պատմությունը». Վերցված է 2023 թ․ հունվարի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]