Ակկագազ Դոսժանովա
Ծնվել է | մայիսի 25, 1893 |
---|---|
Մահացել է | հունվարի 21, 1932 (38 տարեկան) |
Մահվան վայր | Շիմքենտ, Ղազախստանի ինքնավար սոցիալիստական խորհրդային հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Ուզբեկստանի ազգային համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Դոսժանովա Ակկագազ (մայիսի 25, 1893 - հունվարի 21, 1932, Շիմքենտ, Ղազախստանի ինքնավար սոցիալիստական խորհրդային հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ղազախ առաջին կին բժիշկներից մեկը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակկագազ Դոսժանովան 1914 թվականին ավարտել է Օրենբուրգի կանանց գիմնազիան, նույն թվականին ընդունվել է բժշկական դասընթացներ Մոսկվա քաղաքում։ Եղել է մուսուլմանների համառուսական համագումարի պատվիրակ (1917 թվականի մայիսի 1-8)։ 1920 թվականին ընդունվել է Տոմսկի բժշկական ինստիտուտ։ 1922 թվականին ավարտել է Կենտրոնական Ասիայի պետական համալսարանի (Տաշքենդ) բժշկական ֆակուլտետը։ Ուսման ընթացքում աշխատել է որպես բժիշկ-օրդինատոր։ 1922 թվականի դեկտեմբերի 18-ին «Պրավդա» թերթը Դոժանովայի մասին գրել է[1].
Բացի բժշկական գործունեությունից, Դոսժանովան զբաղվել է նաև կազմակերպչական և մանկավարժական աշխատանքներով։ Մասնակցել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում Վոլգայի շրջանի տարհանված սովյալ մարդկանց վերաբնակեցմանը[1]։ Դոսժանովայի բժշկության վերաբերյալ աշխատությունները տպագրվել են «Әйел теңдігі», «Абай», «Жас азамат» հրատարակչություններում։ 1930-1931 թվականներին աշխատել է Ալմաթիի թիվ 1 հիվանդանոցում՝ որպես գինեկոլոգ։
Մահացել է տուբերկուլյոզից 1932 թվականին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Одна из первых феминисток · Публикации · Портал «История Казахстана»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Қаңтарбаева Ж., Аккагаз Досжанова, А., 1976.
- Досжанова, Аккагаз // Казахстан. Национальная энциклопедия. — Алматы: Қазақ энциклопедиясы, 2005. — Т. II. — ISBN 9965-9746-3-2.