Ակկագազ Դոսժանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակկագազ Դոսժանովա
Ծնվել էմայիսի 25, 1893(1893-05-25)
Մահացել էհունվարի 21, 1932(1932-01-21) (38 տարեկան)
Մահվան վայրՇիմքենտ, Ղազախստանի ինքնավար սոցիալիստական խորհրդային հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՈւզբեկստանի ազգային համալսարան
Մասնագիտությունբժիշկ

Դոսժանովա Ակկագազ (մայիսի 25, 1893(1893-05-25) - հունվարի 21, 1932(1932-01-21), Շիմքենտ, Ղազախստանի ինքնավար սոցիալիստական խորհրդային հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ղազախ առաջին կին բժիշկներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակկագազ Դոսժանովան 1914 թվականին ավարտել է Օրենբուրգի կանանց գիմնազիան, նույն թվականին ընդունվել է բժշկական դասընթացներ Մոսկվա քաղաքում։ Եղել է մուսուլմանների համառուսական համագումարի պատվիրակ (1917 թվականի մայիսի 1-8)։ 1920 թվականին ընդունվել է Տոմսկի բժշկական ինստիտուտ։ 1922 թվականին ավարտել է Կենտրոնական Ասիայի պետական համալսարանի (Տաշքենդ) բժշկական ֆակուլտետը։ Ուսման ընթացքում աշխատել է որպես բժիշկ-օրդինատոր։ 1922 թվականի դեկտեմբերի 18-ին «Պրավդա» թերթը Դոժանովայի մասին գրել է[1].

Թուրքեստանյան Հանրապետության ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշում կայացրեց 100000 ռուբլի մրցանակ տրամադրել և աշխատասենյակ կահավորել ղրղզ կին բժիշկ՝ Դոսժանովայի համար, որն ավարտել է Թուրքեստանի Հանրապետության բժշկական ֆակուլտետը և այս աշնանը ստացել բարձրագույն կրթություն։

Բացի բժշկական գործունեությունից, Դոսժանովան զբաղվել է նաև կազմակերպչական և մանկավարժական աշխատանքներով։ Մասնակցել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում Վոլգայի շրջանի տարհանված սովյալ մարդկանց վերաբնակեցմանը[1]։ Դոսժանովայի բժշկության վերաբերյալ աշխատությունները տպագրվել են «Әйел теңдігі», «Абай», «Жас азамат» հրատարակչություններում։ 1930-1931 թվականներին աշխատել է Ալմաթիի թիվ 1 հիվանդանոցում՝ որպես գինեկոլոգ։

Մահացել է տուբերկուլյոզից 1932 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Одна из первых феминисток · Публикации · Портал «История Казахстана»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]