Ալչամուլք
Արտաքին տեսք
Բնակավայր | ||
---|---|---|
Ալչամուլք | ||
պարս.՝ الوچه ملك | ||
Երկիր | Իրան | |
Համայնք | Rudqat Rural District? | |
|
Ալչամուլք (պարս.՝ آلوچهملک՝ «ալոչե մոլք»), գյուղ Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում։ Տեղակայված է Մարանդ քաղաքից ոչ հեռու՝ Ռոդղաթի շրջանում, Թավրիզից 34-40 կմ հյուսիս։
19-րդ դարի վերջերին ուներ 30 տուն` 216 հայ բնակիչներով, 20-րդ դարի սկզբին ուներ 75 տուն՝ 435 բնակիչներով։ Այս շրջանի համար հիշատակվում է 75 տուն` 435 բնակչով։
Բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ, այգեգործությամբ։ Ալչամուլքը այժմ էլ շեն է, ունի կանգուն գործող եկեղեցի[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 101 — 992 էջ։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 187)։ |