Jump to content

Ալյումինի սուլֆատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալյումինի սուլֆատ
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումԱլյումինի սուլֆատ
Քիմիական բանաձևAl₂O₁₂S₃
Մոլային զանգված5,7E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն2,71031 գ/սմ³ գ/սմ³
Հալման ջերմաստիճան700 °C[2] °C
Կազմալուծման ջերմաստիճան580 °C
Եռման ջերմաստիճան1600 °C[3] °C
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար10043-01-3
PubChem24850, 75366293, 16694118
EINECS համար233-135-0
SMILESO=S1(=O)O[Al]2OS(=O)(=O)O[Al](O1)OS(=O)(=O)O2
ЕС233-135-0
RTECSBD1700000
ChEBI23233
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ալյումինի սուլֆատ, բարդ անօրգանական միացություն, ալյումինի ծծմբաթթվական աղ։ Քիմիական բանաձևն է՝ Al2(SO4)3: Անգույն բյուրեղային նյութ է, կարող է առաջացնել բյուրեղաջրի տարբեր պարունակությամբ բյուրեղահիդրատներ։ Օգտագործվում է ջրի մաքրման, գործվածքների ներկման, կաշվի դաբաղման, պաղլեղների (քվարց) ստացման համար։ Որպես ռեակտիվ կիրառվում է լուսանկարչության մեջ։

Ֆիզիկական հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգույն բյուրեղները փոշենման են կամ թիթեղիկների տեսք ունեն։ Բյուրեղավանդակը օրթոռոմբիկ է։ Խտությունը՝ 2,710 գ/սմ3 է, հաստատուն ճնշման տակ տեսակարար ջերմունակությունը 259,6 Ջ/(ՄոլˑԿ)։ Վատ է լուծվում սպիրտում, լավ է լուծվում ջրում, խոնավածուծ է, կայուն է սովորական ջերմաստիճանում[4][5]։

Առաջացնում է բյուրեղահիդրատ հետևյալ բանաձևով Al2(SO4)3·18H2O: Անգույն ասեղնաձև բյուրեղային նյութ է, հալվում է 86,5 °C-ում (քայքայվելով), խտությունը 1,690 գ/սմ3 է։ Երկար պահելիս 18-ջրյա բյուրեղահիդրատը կարող է մասամբ ջրազրկվել՝ բյուրեղաջրի պարունակությունը 14—14,5 մոլեկուլի հասցնելով։ Տաքացնելիս 18-ջրյա բյուրեղահիդրատը ջրազրկվում է առաջացնելով հետևյալ նյութերը[4].

  • 150 °C ՝ Al2(SO4)3·14 H2O,
  • 160 °C ՝ Al2(SO4)3·10 H2O,
  • 250 °C՝ Al2(SO4)3·3 H2O,
  • 420 °C՝ Al2(SO4)3 (անջուր սուլֆատ)։

Քիմիական հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալյումինի սուլֆատը 580 °C ջերմաստիճանում քայքայվում է ալյումինի օքսիդի γ-ձևափոխության և ծծմբի (VI) օքսիդի[4].

Ալյումինի սուլֆատը կրկնօրինակում է ժելատինային լուսանկարչական շերտերը՝ բարձրացնելով լուսանկարչական էմուլսիայի շերտերի մեխանիկական ամրությունը , իսկ գունավոր լուսանկարչության մեջ ներկանյութերը պաշտպանում է հիդրոլիզային քայքայումից։ Ալյումինի իոնները կապում են ժելատինի իոնացված կարբոքսիլային խմբերը ապահովելով կրկնօրինակման մեխանիզմը[5][6]։

Ալյումինի սուլֆատը ստացվում է ալյումինի հիդրօքսիդի և ծծմբական թթվի փոխազդեցությունից.

Ալյումինի սուլֆատը ստացվում է ալյումինի և ծծմբական թթվի փոխազդեցությունից.

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալյումինի սուլֆատն օգտագործվում է ջրի մաքրման կայաններում որպես ջրի կոագուլյատ։ Կիրառվում է թղթի, տեքստիլ, կաշվի և արդյունաբերության այլ ճյուղերում։

Կիրառվում է որպես սննդային հավելում՝ E-520[7]:

Կիրառվում է լուսանկարչության մեջ՝ մտնում է կայունացնող լուծույթի և լուսանկարի ֆիքսատորի բաղադրության մեջ[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Волохов Ю. А. Алюминия сульфат : статья // Химическая энциклопедия / Редкол.: Кнунянц, Иван Людвигович. — М. : Советская энциклопедия, 1988. — Т. 1: А—Дарзана. — С. 121. — 623 с.
  • Гурлев Д. С. Справочник по фотографии (обработка фотоматериалов). — К.: Тэхника, 1988. — 335 с. — ISBN 5-335-00125-4
  • Джеймс Т. Теория фотографического процесса = The theory of the photographic process / пер. 4-го американского изд. под ред. Картужанского А. Л.. — 2-е русское изд. — Л.: «Химия». Ленинградское отделение., 1980. — 672 с.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]