Jump to content

Ալիս Մանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիս Մանուկյան
Ծնվել էհունիսի 11, 1934(1934-06-11) (90 տարեկան)
Երկիր Թուրքիա
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
ԱմուսինԱրման Մանուկյան

Ալիս Մանուկյան (հունիսի 11, 1934(1934-06-11)), հայազգի օպերային երգիչ Թուրքիայում, գրող, տնտեսագետ Արման Մանուկյանի կինը։ Ունենալով կոլորատուրա սոպրանոյի ձայն՝ նա 1959 թվականին ավարտել է Ստամբուլի քաղաքային կոնսերվատորիան և հատուկ կրթաթոշակով մեկնել ԱՄՆ՝ կրթությունը Մայամիի համալսարանում ավարտելու համար։ Նա երգեցողություն է սովորել այնպիսի մասնագետների մոտ, ինչպիսիք են Դորա Լիոնը և Օտտո Ֆրոյլիխը։ 1962 թվականին ընդունվել է Ստամբուլի պետական օպերա։ Նա բազմաթիվ համերգներով հանդես է եկել Թուրքիայում և արտերկրում։ Ալիս Մանուկյանը գլխավոր դերերում հանդես է եկել Բուլղարիայի և Ռումինիայի տարբեր օպերաներում։ Խաղացել բազմաթիվ ստեղծագործություններում, ինչպիսիք են «Ռիգոլետտոն», «Լյուչիա դի Լամերմուրը», «Բոհեմը», «Սիրո ըմպելիքը»։ Նա համերգներ է տվել նաև Ստամբուլի պետական սիմֆոնիկ նվագախմբի, նախագահական սիմֆոնիկ նվագախմբի և Իզմիրի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ[1]։

Ամուսինը հայ գրող և տնտեսագետ Արման Մանուկյանն է, ով 51 տարի դասավանդել է Բոսֆորի համալսարանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Alis Manukyan». ansiklopedist.com. Արխիվացված է օրիգինալից 22 Mart 2020-ին. Վերցված է 7 Mart 2020-ին.