Արման Մանուկյան (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արման Մանուկյան
Ծնվել էմարտի 21, 1931(1931-03-21)
ԾննդավայրՖաթիհ, Ստամբուլ, Թուրքիա
Մահացել էդեկտեմբերի 28, 2012(2012-12-28) (81 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանՇիշլիի գերեզմանատուն
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունՌոբերթ քոլեջ և Պանգալտիի մասնավոր հայկական դպրոց
Մասնագիտությունտնտեսագետ, համալսարանի դասախոս, գրող և ֆակուլտետ
ԱշխատավայրԲոսֆորի համալսարան
ԱմուսինԱլիս Մանուկյան

Արման Մանուկյան (մարտի 21, 1931(1931-03-21), Ֆաթիհ, Ստամբուլ, Թուրքիա - դեկտեմբերի 28, 2012(2012-12-28), Ստամբուլ, Թուրքիա), հայազգի դասախոս, գրող և տնտեսագետ Թուրքիայում[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արման Մանուկյանը ծնվել է Ստամբուլի Թահթա Մինարե թաղամասում։ Արմանի հայրը՝ Արթինը կռվել է Չանաքքալեի ատերազմում և պարգևատրվել է Թուրքիայի Հանրապետության Իսթիքլալ (Անկախության) մեդալով։ Արթինը կոշիկի խանութի սեփականատեր էր։ 30 տարեկանում, 1930 թվականին ամուսնացել է Էլիզայի հետ, իսկ 1931 թվականին զույգն ունեցել է իրենց առաջին որդուն՝ Արմանին։

Արման Մանուկյանն իր նախնական կրթությունը սկսել է Ստամբուլի Շիշլի թաղամասի Մխիթարյան հայկական դպրոցում։ Ավարտով տարրական կրթությունը՝1945 թվականին հաճախել է հեղինակավոր Ռոբերտ քոլեջ, որտեղ ընկերացել է ապագա հայտնի մարդկանց հետ, ինչպիսիք են Թալաթ Սաիթ Հալմանը, Ռահմի Քոչը, Օքթայ Յենալը և այլք։ Ավարտելով Ռոբերտ քոլեջը՝ 1951 թվականին ստացել է տնտեսագիտության և առևտրի կոչում։ Հոր բիզնեսն արդիականացնելու համար Մանուկյանը բազմիցս մեկնել է արտերկիր, այդ թվում՝ վեց անգամ այցելել է Ճապոնիա[2]։ 1953 թվականին թուրքական բանակ զորակոչվելուց հետո Կինալիադայում ամառային արձակուրդների ժամանակ նա հանդիպել է իր ապագա կնոջը՝ Ալիսին։ Դրանից անմիջապես հետո նա սկսեց դասախոսի իր կարիերան 1956 թվականի սեպտեմբերի 13-ին[3]։ Այնուամենայնիվ, նա օգտվեց առիթից՝ ուսումը շարունակելու Մայամիի համալսարանում։ Նրա կինը դարձել է նաև Մայամիի համալսարանի երաժշտական ֆակուլտետի ուսանող։ Արման Մանուկյանն իր առաջին գիրքը՝ «Հաշվապահական հաշվառման պատմությունն ու էվոլյուցիան» Մայամիի համալսարանի հրատարակչական կառույցների օգնությամբ գրել է 1960 թվականին[4]։ Արման և Ալիս Մանուկյանները գրքի լույս տեսնելուց անմիջապես հետո ունեցան իրենց առաջնեկին՝ Ռոյին։ Զույգը վերադառնում է Թուրքիա, իսկ Արման Մանուկյանը դասախոսական գործունեությունը շարունակեում է Ռոբերտ քոլեջում։ 1971 թվականին նա սկսեց դասավանդել Բոսֆորի համալսարանում, իսկ 1982 թվականին անցավ թոշակի։ Նրա ուսանողների թվում եղել են թուրքական հասարակության հայտնի դեմքեր, ինչպիսիք են Գյուլեր Սաբանջը, Թանսու Չիլլերը, Օմեր Դինչքյոքը, Ջակ Քամհին և այլք։ Թեև նա թոշակի էր անցել, այնուամենայնիվ շարունակում էր շաբաթը մեկ հաշվապահության դասեր տալ։ Եղել է բազմաթիվ կրթական սեմինարների և գիտաժողովների մասնակից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Arman Manukyan yaşamını yitirdi Haberi». Gundem.bugun.com.tr. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.
  2. Cakmakci, Nurhan. «Graduated 16,000 students and never let them feel unsatisfied» (Turkish). Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Senver, Bulent. «Arman Manukyan Interview» (Turkish). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Manukyan, Arman (1960). History and Evolution of Accounting. Miami: Miami University. էջ 288.