Ալիզոններ և օդոմանտներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ալիզոններ և օդոմանտներ, ալիզոնների թրակական ցեղերը Փոքր Հայքում։ Ալիզոնների թրակական ցեղերը նախահայերի և խալյուբների հարևաններն են եղել Փոքր Հայքում, քանի որ Հոմերոսի «Իլիականում» նրանք հիշատակվում են որպես տրոյացիների դաշնակիցներ, ապա կարող ենք Փոքր Ասիայում նրանց երևան գալու ժամանակը ևս համարել մ.թ.ա. 2-րդ հազարամյակի երկրորդ կեսը։ Ըստ երևույթին, Փոքր Ասիա գաղթել և ալիզոնների մի մասը միայն, իսկ նրանց հիմանական զանգվածը դեռևս Հերոդոտի օրոք, շարունակել է ապրել վաղեմի տերիտորիակում։ Ալիզոններն ապրում էին ներկայիս Ուկրաինայի տափաստաններում, միլետյան Օլբիա գաղութից հյուսիս, Հելլենա-սկյութներից այն կողմ, Բորիսթեն, Թիրաս և Հիպանիս գետերի միջև։
Նախահոմերյան շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս նախահոմերյան շրջանում ալիզոնները շարժվում են դեպի հարավ և մուտք գործքում Փոքր Աիսա՝ Բյութանիայի տերիտորիան և նրանից արևելք։ Ավելի ուշ նրանց մնացորդները հանդիպում են Մակեդոնիայում, Փոքր Փռյուգիայում, Կիզիկ քաղաքի մոտերքում և այլուր։ Բայց գաղթածների հիմնական մասը ապրում էր խալյուրների և նախահայերի կողքին՝ Պոնտական և Հայկական լեռներում, Հալիս գետի ակունքների շրջանում, որն այդպես է կոչվում իրենց անունով։ Սրանք բոլոր ժամանակի ընթացքում ձուլվում են հայերի մեջ։
Հայկական տեղանունների տվյալներից ելնելով, հավանական է Odomantes թրակական ցեղի գոյությունը Հայաստանում։ Ծոփքի մոտ Odomantis անունն է կրել մի ամբողջ շրջան։ Օդոմանտները, ըստ Հերոդոտի, ապրում էին Մակեդոնիայում, պոենների կողին, Օրբելոս լեռան ստորոտի մոտ, Ատրիմոնի գետաբերանի շրջանում։ Օդոմանտների մյուս մասն ապրում էր Փոքր Ասիայում, Սինպոի մոտ։
Հայաստանում օդոմանտների բնակությամ բայրիտեղորոշման համար ուղեցույց կարող են լինել նաև Փոքր հայքի երկու գավառի անունները՝ Օրբիսենե և Օրբալիսենե, որ հիշատակում է Պտղոմեոսը։ Այս շրջանները տեղադրվում են, ամենայն հավանականությամբ, Դիվրիգ և Արաբկիր բնակավայրերի միջև։ Կարելի է մատնանշել նաև նի շարք աշխարհագրական անուններ Փոքր Ասիայում և Հայաստանում (օրինակ Caballa Լյուդիայում, Կիլիկիայում և Հայաստանում, Harpasos գետ Կարիայում ու Հայաստանում և այլն)։ Համենայն դեպս տեղանունների և անձնանունների այս զուգորդությունները վկայում են, որ հայերի հնդեվրոպական նախնիները իրոք շարժվել են արևմուտքից արևելք, Փոքր Ասիայի հարավ-արևմտյան կողմից սկսած։
Հայկական լեռնաշխարհում ալիզոնները, օդոմանտները և մյուս ցեղերը ընթացքում ձուլվել են հայերին։