Ալի Էրսան Դուրուն ծնվել է 1984 թվականի սեպտեմբերի 19-ին Անկարայում։ Դերասանական կարիերայով սկսել է զբաղվել 18 տարեկանից։ Ավարտել է ԷսքիշեհիրիՕսմանգազի համալսարանի ֆինանսների ֆակուլտետը[2]։ Զուգահեռ սկսել է նաև թատերական կարիերա։ Սկզբնական շրջանում խաղացել է համալսարանի թատերական խմբակում։ Դերասանական առաջին կուրսերն ստացել է 2008 թվականին։ Ավելի ուշ միացել է «Tekand Stüdyo» դերասանական խմբին, որին զուգահեռ մասնակցել է դերասանական եռամյա դասընթացների։ 2016 թվականին նկարահանվել է «Հիանալի փեսացուն» հեռուստասերիալում, որտեղ նրա խաղընկերն եղել է Բուրջու Օզբերքը[2]։