Ալեքսանդր Ռոտինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Ռոտինյան
Ծնվել էօգոստոսի 13, 1913(1913-08-13)[1]
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 30, 1991(1991-03-30)[1] (77 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԿոմարովոյի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունքիմիկոս և շախմատային տեսաբան
Հաստատություն(ներ)Հարավռուսական պետական պոլիտեխնիկական համալսարան, Gipronickel Institute? և Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ
Գործունեության ոլորտԷլեկտրաքիմիա
Ալմա մատերՀԱՊՀ (1935)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1952) և պրոֆեսոր (1961)
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ
ՀայրԼևոն Ռոտինյան

Ալեքսանդր Լևոնի Ռոտինյան (օգոստոսի 13, 1913(1913-08-13)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - մարտի 30, 1991(1991-03-30)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային քիմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր (1952 թվականին), պրոֆեսոր (1961 թվականին)։

Լևոն Ռոտինյանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել[փա՞ստ] և աշխատել է Նովոչերկասկի պոլիտեխնիկական ինստուտուտում[փա՞ստ] (1936-1941 թվականներին)[2]։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Աշխատել է (1945-1961 թվականներին) «Գիպրոնիկել» համամիութենական գիտահետազոտական և նախագծային ինստուտուտում, 1954 թվականից՝ տնօրենի տեղակալ գիտության գծով։ 1961 թվականից Լենինգրադի Լենսովետի անվան տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր է, 1971 թվականից՝ էլեկտրաքիմիական արտադրությունների տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ։ Հիմնական գիտական աշխատանքները նվիրված են տեսական և կիրառական էլեկտրաքիմիայի հարցերին, մասնավորապես էլեկտրոդային երևույթների կինետիկայի, իոնների համատեղ լիցքաթափման տեսության, ոչ ջրային լուծույթներում ընթացող էլեկտրաքիմիական պրոցեսների ուսումնասիրմանը և էլեկտրաքիմիական տեխնոլոգիական պրոցեսների տեսական հիմնավորմանը։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ պետական[փա՞ստ] մրցանակ (1949 թվականին)։
  • Ստալինի երկրորդ աստիճանի մրցանակ (1950)
  • Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան (6.4.1985)[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=13365
  2. «Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/708 — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
  3. Информация на сайте «Память народа»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։