Ալեքսանդր Ռոտինյան
Ալեքսանդր Ռոտինյան | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 13, 1913[1] Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
| Մահացել է | մարտի 30, 1991[2] (77 տարեկան) Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Գերեզման | Կոմարովոյի գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | քիմիկոս, դասախոս, շախմատային տեսաբան, համալսարանի դասախոս, գիտնական և շախմատիստ |
| Հաստատություն(ներ) | Հարավռուսական պետական պոլիտեխնիկական համալսարան[1], Գիպրոնիկել[1] և Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ[1] |
| Գործունեության ոլորտ | Էլեկտրաքիմիա, ֆիզիկական քիմիա[3], մետաղագործություն[3] և շախմատ[3] |
| Ալմա մատեր | ՀԱՊՀ (1935) |
| Կոչում | պրոֆեսոր |
| Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1952) |
| Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[3] |
| Պարգևներ | |
| Հայր | Լևոն Ռոտինյան[1] |
Ալեքսանդր Լևոնի Ռոտինյան (օգոստոսի 13, 1913[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 30, 1991[2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային քիմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր (1952 թվականին), պրոֆեսոր (1961 թվականին)։
Լևոն Ռոտինյանի որդին է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել[փա՞ստ] և աշխատել է Նովոչերկասկի պոլիտեխնիկական ինստուտուտում[փա՞ստ] (1936-1941 թվականներին)[4]։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Աշխատել է (1945-1961 թվականներին) «Գիպրոնիկել» համամիութենական գիտահետազոտական և նախագծային ինստուտուտում, 1954 թվականից՝ տնօրենի տեղակալ գիտության գծով։ 1961 թվականից Լենինգրադի Լենսովետի անվան տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր է, 1971 թվականից՝ էլեկտրաքիմիական արտադրությունների տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ։ Հիմնական գիտական աշխատանքները նվիրված են տեսական և կիրառական էլեկտրաքիմիայի հարցերին, մասնավորապես էլեկտրոդային երևույթների կինետիկայի, իոնների համատեղ լիցքաթափման տեսության, ոչ ջրային լուծույթներում ընթացող էլեկտրաքիմիական պրոցեսների ուսումնասիրմանը և էլեկտրաքիմիական տեխնոլոգիական պրոցեսների տեսական հիմնավորմանը։
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 708.
- 1 2 http://am.hayazg.info/index.php?curid=13365
- 1 2 3 4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ «Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/708 — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Информация на сайте «Память народа»». Արխիվացված է օրիգինալից 2016-04-24-ին. Վերցված է 2016-05-31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- РОТИНЯН АЛЕКСАНДР ЛЕОНОВИЧ Արխիվացված 2016-08-17 Wayback Machine
- К столетию профессора А.Л. Ротиняна Արխիվացված 2016-08-17 Wayback Machine
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ռոտինյան» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 708)։ |
- Օգոստոսի 13 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Մարտի 30 մահեր
- 1991 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ պրոֆեսորներ
- Հայ քիմիկոսներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ
