Ալեքսանդր Մնացականյան (կոմպոզիտոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Մնացականյան (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Մնացականյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էսեպտեմբերի 3, 1936(1936-09-03)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 8, 2013(2013-01-08) (76 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
Պարգևներ
Բարեկամության շքանշան
և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Ալեքսանդր Դերենիկի Մնացականյան (սեպտեմբերի 3, 1936(1936-09-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 8, 2013(2013-01-08), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայ կոմպոզիտոր, Ռուսաստանի ԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1984)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Մնացականյանը ծնվել է 1936 թվականի սեպտեմբերի 3-ին Երևանում։ Ավարտել է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան դպրոցի ջութակի դասարանը, 1961 թվականին՝ Լենինգրադի Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Օրեստ Եվլախովի կոմպոզիցիայի դասարանը և նվագախմբային ֆակուլտետի ջութակի դասարանը (պրոֆեսորներ Յու. Ի. Էյդլինի, Բորիս Գուտնիկովի դասարաններ), 1964 թվականին՝ կոնսերվատորիայի ասպիրանտուրան (ղեկավար՝ Դմիտրի Շոստակովիչ

1965 թվականից դասավանդել է Լենինգրադի կոնսերվատորիայում[1], 1973 թվականից՝ տեսական և կոմպոզիտորական ֆակուլտետի դեկան, 1992 թվականից հատուկ կոմպոզիցիայի և իմպրովիզացիայի ամբիոնի վարիչ[1], 1988 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում[1]։

Ալեքսանդր Մնացականյանը մահացել է 2013 թվականի հունվարի 8-ին, Սանկտ Պետերբուրգում։ Թաղվել է քաղաքի Սմոլենսկի գերեզմանատանը[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1954 - պոեմ ջութակի և դաշնամուրի համար,
  • 1955 - Սյուիտ 2 ջութակի, ալտի և թավջութակի համար,
  • 1955 - Երկու նախերգանք դաշնամուրի համար,
  • 1955 - Անդանտե լարային նվագախմբի համար,
  • 1956 - Վարիացիաներ,
  • 1957 - Սյուիտ,
  • 1958 - Քառյակ,
  • Քառյակ թիվ 2,
  • Սոնատ ֆլեյտայի և դաշնամուրի համար,
  • «Ստրոֆներ» սոլո կլառնետի համար,
  • 1961 - «Կամոյի հիշատակին» պոեմ նվագախմբի համար,
  • 1962 – Պասսակալիա երգեհոնի համար,
  • 1963 - Սիմֆոնիա թիվ 1 (2-րդ խմբ․ 1966),
  • 1964 - Սիմֆոնիա թիվ 2 (2-րդ խմբ․ 1968),
  • 1971 - Սիմֆոնիա թիվ 3 լարային կամերային անսամբլի համար,
  • 2005 - Դմիտրի Շոստակովիչի «Հակադրություններ» թեմաներով,
  • Խմբերգեր՝ Հովհաննես Թումանյանի և մյուսների բառերի վրա,
  • Երգեր Յ. Գոլյակովայի, Յուրի Դիմիտրինի և մյուսների բառերի վրա, երաժշտություն ֆիլմերի համար, այդ թվում՝ «Երկու տոմս դեպի ցերեկույթ», «Սև թխվածքաբլիթներ», «Շրջանակ», «Դոկեր», «Ոստիկանության սերժանտ» (երեք դրվագ), «Հիշողություն» (երեք դրվագ)։

Երաժշտություն կինոյի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1966 - «Երեկոյան դիտման երկու տոմս»[1],
  • 1971 - «Սև չորահաց»[1],
  • 1972 - «Շրջանակ»[1],
  • 1973 - «Դոկեր»[1],
  • 1974 - «Ոստիկանության սերժանտը» (ТВ)[1],
  • 1975 - «Հիշողություն»,
  • 1976 - «Դա ինձ չի վերաբերում…»,
  • 1977 - «Առաջին ուրախություններ» (ТВ)[1],
  • 1977 - «Հավերժության նշան»,
  • 1978 - «Արտյոմ» (ТВ),
  • 1979 - «Արտասովոր ամառ» (ТВ)[1],
  • 1981 - «Ձյուն կանաչ դաշտում»,
  • 1982 - «Լյուդմիլա»,
  • 1982 - «Մոնոմախի գլխարկը»,
  • 1983 - «Հեռավոր պայթյունի արձագանք»,
  • 1984 - «Կար-չկար մի բժիշկ»[1],
  • 1985 - «Դուք կանչե՞լ եք Ձյունանուշին» (ТВ)[1]։

Հանրահայտ ուսանողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 In memoriam // Бюллетень российской кинематографии «Кинопроцесс» : журнал / Гл. редактор Вячеслав Шмыров. — М.: Библиотека киноискусства им. С. М. Эйзенштейна, 2013. — № 1 (77). — С. 156—157.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]