Ալեքսանդր Թումասյան (մարզիչ)
Քաղաքացիությունը | Ռուսաստան և ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 9, 1955 (69 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Աբխազիայի Խորհրդային Սոցիալիստական հանրապետություն | ||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
|
Ալեքսանդր Սերգեյի Թումասյան (փետրվարի 9, 1955, Աբխազիայի Խորհրդային Սոցիալիստական հանրապետություն)[1], հայկական ծագմամբ խորհրդային և ռուսական ֆուտբոլային մարզիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերազանցությամբ ավարտել է Լենինի շքանշանակիր ֆիզիկական կուլտուրայի պետական կենտրոնական ինստիտուտը[2]։ 1976-1990 թվականներին աշխատել է Ռոստովի № 10 մարզական ինտերնատում (հետագայում՝ Օլիմպիական ռեզերվի ուսումնարան)։ Ինտերնատում աշխատելու ընթացքում արժանացել է «ԽՍՀՄ լավագույն մարզիչ երիտասարդների հետ աշխատանքում» (1981/82), «Ռուսաստանի լավագույն մարզիչ երիտասարդների հետ աշխատանքում» (1985/86), «Ռուսաստանի վաստակավոր մարզիչ» (1986)[3] կոչումներին։
1991 թվականի հունվարից մայիս եղել է Ռոստովի ԲՄԱ ակումբի մարզիչ, երբ գլխավոր մարզիչը Վիկտոր Բոնդարենկոն էր։ Հաջորդ մեկուկես տարվա ընթացքում նա եղել է ակումբի գլխավոր մարզիչ։ 1993 թվականի առաջին կեսին եղել է Տագանրոգի «Տորպեդոյի» գլխավոր մարզիչ։ 1993/94 մրցաշրջանում մարզել է Կատարի «Ալ Ռայան» ակումբը։ 1996-2004 թվականներին կրկին գլխավորել է ԲՄԱ-ն։ Այնուհետեւ աշխատել է Ստավրոպոլի «Դինամո» (2006), Լապեենրանտի «Ռակուունատ» (Ֆինլանդիա, 2006-2007)[4], Սոչիի «Ժեմչուժինա-ՌՈՒԴՆ» (2012), «Սոչի» (2015) ակումբները, եղել Աբխազիայի հավաքականի մարզիչ (2014)։
Որդիները՝ Դենիսը (ծնվել է 1985 թվականին), Սերգեյը (ծնվել է 1990 թվականին) և Ալեքսանդրը (ծնվել է 1992 թվականին), դարձել են ֆուտբոլիստներ։ Ունի նաև կրտսեր որդի (ծնվել է 2008/2009 թվականին)[1][5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «ДЕНИС ТУМАСЯН: "ПЕРВОЕ СЛОВО МОЕЙ ДОЧКИ? «МЯЧ!»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ ГЛАВНЫЙ ТРЕНЕР СКА АЛЕКСАНДР ТУМАСЯН:ЕСЛИ БУДУ МЕШАТЬ, ТО УЙДУ ИЗ КОМАНДЫ
- ↑ Заслуженный тренер России Александр Тумасян награжден почётным знаком «Футбольная слава Дона»
- ↑ Главный тренер «Ракууната» (Финляндия) Александр Тумасян: Сезон закончился, должна быть сауна
- ↑ «Լավ փորձ ձեռք կբերեմ՝ Մխիթարյանի պես ֆուտբոլիստի հետ մարզվելիս. Ալեքսանդր Թումասյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|