Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձան (Մոսկվա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձան (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձան | |
---|---|
Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանը | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 1959 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Բասմաննի շրջան |
Շինության ձև | Քանդակ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Griboedov's monument (Moscow) Վիքիպահեստում |
Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձան, հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս դրամատուրգ, բանաստեղծ, դիվանագետ, «Խելքից պատուհաս» կատակերգության հեղինակ Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբոյեդովին։ 1959 թվականին տեղադրված քանդակագործական պատկերը է գտնվում է Չիստոպրուդնի բուլվարի սկզբում, մետրոպոլիտենի նույնանուն կայարանի ելքի մոտակայքում[1]։
Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ է[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1918 թվականին, ըստ մոնումենտալ քարոզչության պլանի, այն տեղում, որտեղ հիմա գտնվում է Գրիբոյեդովի հուշարձանը, կանգնած էր ռուսական անարխիզմի գաղափարախոս Միխայիլ Բակունինի հուշարձանը, որը կառուցվել էր քանդակագործ Մ. Կովալյովի նախագծով։ Հուշարձանը քանդակված էր վերացական-ֆուտուրիստական ոճով, բայց չափազանց անհաջող տեսք ուներ։ Ասում են, որ երբ հուշարձանից հանեցին փայտակամածի մի մասը միայն, նրանից արդեն սկսեցին խրտնել մոսկովյան կառապանների ձիերը։ Անարխիստները կազմակերպեցին բողոքի ակցիաներ՝ պահանջելով հեռացնել արձանը, իսկ բանվորները թերթին զայրալից հոդված գրեցին, որը վերնագրված էր «Հեռացրե՛ք խրտվիլակը»։ Արդյունքում հուշարձանը շատ արագ հեռացրին[3]։
Ներկայիս հուշարձանը տեղադրվել է 1959 թվականին, գրողի ողբերգական մահվան 130-րդ տարելիցի առթիվ[1]։ Տեղադրման տեղը պատահական չէր ընտրված, քանի որ Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբոյեդովը որոշ ժամանակ ապրել է այստեղից մի քանի րոպե ոտքով գնալու հեռավորության վրա՝ Մյասնիցկայա փողոցի թիվ 42 տանը[4]։
Հեղինակներն են քանդակագործ Ա. Ա. Մանուիլովը և ճարտարապետ Ա. Ա. Զավարզինը։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քանդակը պատկերում է մտախոհ գրողին։ Կլոր պատվանդանի ներքևի մասում կիսաբաց վարագույրի հետևում պատկերված են Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» պիեսի հերոսները[1][4]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանը երեկոյան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Памятник Грибоедову».
- ↑ «Памятник А.С.Грибоедову».
- ↑ «Памятник А.С. Грибоедову». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ 4,0 4,1 «Памятник Грибоедову в Москве».