Մինչև 14 տարեկան տղաների աշխարհի չեմպիոն (2000)։ Ուկրաինայի հավաքականի կազմում մինչև 18 տարեկանների Եվրոպայի չեմպիոն (2000, 2001)։ Տղամարդկանց Ուկրաինայի չեմպիոն (2005), Եվրոպայի թիմային առաջնությունում՝ անհատական հաշվով, պահեստային տախտակ վրա, բրոնզե մրցանակակիր (2007), աշխարհի թիմային առաջնության բրոնզե մրցանակակիր (2011)։ Մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող։ Ալեքսանդր Արեշչենկոն Լուգանսկի Տարաս Շևչենկոյի անվան ազգային մանկավարժական համալսարանի շրջանավարտ է։