Ալեքսանդր Անտոնով
Անձնական տվյալներ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ռուսաստան և ԽՍՀՄ | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 6, 1958 (66 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Bolshevo, Միտիշչենսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
Մարզչական կարիերա | |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ալեքսանդր Անատոլևիչ Անտոնով (ռուս.՝ Александр Анатольевич Антонов, հուլիսի 6, 1958, Bolshevo, Միտիշչենսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս ֆուտբոլիստ, հարձակվող, ֆուտբոլային մարզիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերձմոսկովյան ֆուտբոլի սան է, Լյուբերցիում նրա մարզիչը եղել է Վլադիմիր Իվանովիչ Խասովը։ Մեծահասակների մակարդակում իր կարիերայի սկզբում նա մի քանի տարի հանդես է եկել Մոսկվայի մարզային առաջնությունում՝ «Տորպեդո» (Լյուբերցի) ակումբի կազմում, դարձել մրցաշարի հաղթող։ 1980 թվականին տեղափոխվել է Կոկչետավի «Տորպեդո» ակումբ, որը հանդես էր գալիս երկրորդ լիգայում։ Մեկ մրցաշրջան անց նրան նկատել է Ղազախստանի առաջատար թիմի «Կայրատի» ղեկավարությունը, սակայն Ալմա Աթայի ակումբում նա անցկացրել է ընդամենը երկու հանդիպում երկրորդ կազմերի առաջնությունում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։
1980-ական թվականներին Ալեքսանդր Անտոնովը խաղացել է ԽՍՀՄ առաջնության առաջին և երկրորդ լիգաների տարբեր ակումբներում։ «Կուզբասում» անցկացրել է չորս մրցաշրջան և 1984 թվականին 16 գոլով դարձել ակումբի լավագույն ռմբարկու՝ հասնելով հարձակման գծում իր խաղընկեր հայտնի Վիտալի Ռազդաևին։ Անտոնովն իր ուժերը փորձել է «Ռոտոր» և «Ռոստսելմաշ» ակումբներում, բայց չի կարողացել ամրապնդել իր տեղը՝ այդ թիմերից յուրաքանչյուրում անցկացնելով կես մրցաշրջան։
1989 թվականին դարձել է «Օկա» (Կոլոմնա) ակումբի լավագույն ռմբարկու` խփելով 21 գոլ։ 1990 թվականին «Օկա» և «Ասմարալ» ակումբներում Ալեքսանդրը դարձել է 20 գոլի հեղինակ։ 1990 թվականին «Ասմարալ» ակումբի կազմում դարձել է երկրորդ ստորին լիգայի տարածաշրջանային մրցաշարի, 1991 թվականին՝ երկրորդ բուֆերային լիգայի հաղթող։
ԽՍՀՄ անկումից հետո կարճ ժամանակ խաղացել է Գերմանիայի և Ֆինլանդիայի ստորին դիվիզիոններում, ինչպես նաև Ռուսաստանի երկրորդ և երրորդ լիգաների մերձմոսկովյան ակումբներում։ 1993 թվականին, խփելով 18 գոլ, ընդգրկվել է երկրորդ լիգայի իր տարածաշրջանի տասը լավագույն ռմբարկուների ցանկում, իսկ 1994 թվականին 28 գոլով դարձել է երրորդ լիգայի երկրորդ ռմբարկուն։
Իր կարիերայի ընթացքում պրոֆեսիոնալ մակարդակում ընդհանուր առմամբ անցկացրել է ավելի քան 470 խաղ և խփել ավելի քան 180 գոլ, այդ թվում ԽՍՀՄ առաջին լիգայում՝ 171 խաղ և 7 գոլ։ Մասնակցել է ավելի քան 20 խաղի ԽՍՀՄ և Ռուսաստանի գավաթի խաղարկություններում, այդ թվում խաղադաշտ է դուրս եկել բարձրագույն լիգայի՝ Երևանի «Արարատ»[1] և Մոսկվայի «Լակոմոտիվ»[2] ակումբների դեմ խաղերում։
Ալեքսանդր Անտոնովը 1980 թվականին ավարտել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի մարզային պետական ինստիտուտը։
1990-ական թվականների կեսերին սկսել է զբաղվել մարզչական գործունեությամբ և գլխավորել է Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի տարբեր թիմեր։ 2006-2007 թվականներին աշխատել է Բելառուսում, «Դինամո-Բելկարդ» թիմի հետ հաղթել երկրորդ լիգայի մրցաշարում։ Աշխատել է նաև մանկապատանեկան թիմերի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը FootballFacts.ru կայքում
- Профиль на сайте Академии им. Ю. В. Гаврилова Արխիվացված 2018-03-17 Wayback Machine
- Александр АНТОНОВ. ПОЛМАШИНЫ ЗА ИГРУ И СТВОЛ В БОК В КОЛОМНЕ Արխիվացված 2019-03-29 Wayback Machine
|