Ծնվել է ապրիլի 1 (13)-ին ՎԽՍՀ Անագա գյուղում։ Վրացական խորհրդային թատրոնի հիմնադիրներից է, աշակերտել է Կոնստանտին Մարջանիշվիլուն։ 1926-1935 թվականներին եղել է Թբիլիսիի Ռուսթավելու անվան թատրոնի գլխավոր ռեժիսորը։
Բեմադրել է Գլեբովի «Զագմուկ» (1926 թ.), Լավրենյովի «Բեկում» (1928 թ.), Շանշիաշվիլու «Անզոր» (1928 թ.), Շիլլերի «Ավազակներ» (1933 թ.), Սլավինի «Ինտերվենցիա» (1934 թ.) պիեսները։ Ախմետելի արվեստին հատուկ էր հուզականությունը, դինամիզմը, զանգվածային տեսարանների բեմականացման վարպետությունը։ Հովհաննես Աբելյանի, Վահրամ Փափազյանի, Իսահակ Ալիխանյանի, Առնո Բուրջալյանի հետ Ախմետելին կապված էր ստեղծագործական բարեկամությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 201)։