Ալեքսան Կարապետյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսան Կարապետյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսան Համբարձումի Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 28, 1950 |
Ծննդավայր | Երևան |
Մահացել է | մարտի 8, 2015 |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրոն | Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի |
Կրթություն | Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ |
Մասնագիտություն | քաղաքագետ |
Գործունեություն | Հայաստանի պետական, քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Երեխաներ | Կարեն Կարապետյան [1] Լիանա Կարապետյան |
Aleksan Karapetyan Վիքիպահեստում |
Ալեքսան Համբարձումի Կարապետյան (մարտի 28, 1950, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 9, 2015, Երևան, Հայաստան[1]), Հայաստանի պետական, քաղաքական գործիչ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Ղազարոս Աղայանի անվան միջնակարգ դպրոցում։ Ավարտել է Երևանի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների տեխնիկումի ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի բաժինը, ապա ուսումնառությունը շարունակել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետում։ 1985-1989 թվականներին սովորել է ԽՄԿԿ Կենտկոմին կից բարձրագույն կուսակցական դպրոցում, ստացել քաղաքագետի որակավորում։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1974-1976 թվականներին - Պոլիտեխնիկական ինստիտուտի ինժեներական հիդրոլոգիայի ամբիոնում որպես ավագ լաբորանտ։
- 1976-1980 թվականներին - ընտրվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի 14 հազարանոց ԼԿԵՄ կոմիտեի երկրորդ, ապա՝ առաջին քարտուղար,
- 1980-1985 թվականներին՝ «Երևանշին» արտադրական - շինմոնտաժային միավորման, կուսկոմիտեի երկրորդ, այնուհետև՝ առաջին քարտուղար։
- 1985-1990 թվականներին աշխատել է ՀԿԿ Կենտկոմի շինարարության և քաղաքային տնտեսության, ապա սոցիալ-տնտեսական բաժինների հրահանգիչ։
- 1988 թվականին դեկտեմբեր - 1989 մարտ ամիսներին մասնակցել է Սպիտակ քաղաքի երկրաշարժից տուժած բնակչության փրկարարական աշխատանքներին։
- 1991-1992 թվականներին աշխատել է «Պրոմեթևս-Անդրնավթգազշին» ակցիոներական ընկերությունում որպես վարչության պետ։ 1992-1995 թվականներին աշխատել է «Քաղշին» շինմոնտաժային միավորումում որպես պետի տեղակալ և կոմերցիոն կենտրոնի տնօրեն,
- 1995-1996 թվականներին եղել է «ԱԿ և Կ» ՍՊԸ-ի նախագահ,
- 1996-1997 թվականներին՝ հայ-բուլղարական «Արմբոլինվեստ» համատեղ ձեռնարկության գլխավոր տնօրեն։
- 1999-2007 թվականներին՝ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր։
- 2012 թվականի հունվարի 27-ին Հայաստանի վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի քաղաքաշինության նախարարի տեղակալ[2]։
- 2014 թվականի օգոստոսի 5-ին Հայաստանի վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[3]։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ազգային Միաբանություն» կուսակցության հիմնադիրներից է, Ազգային ժողովի 2-րդ և 3-րդ գումարման պատգամավոր։ 2003 թվականից եղել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում և Աշխարհի Միջխորհրդարանական միությունում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության անդամ։ Եղել է Ազգային ժողովի Հայաստան-Բուլղարիա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ, Բիզնեսի և պառլամենտի միջազգային ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի կոորդինացնող խորհրդի անդամ, Խորհրդարանականներն ընդդեմ կոռուպցիայի համաշխարհային գլոբալ կազմակերպության (GOPAC) հայաստանյան ազգային կառույցի անդամ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի վարչապետի շնորհակալագիր (2014)։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է 2015 թվականի մարտի 8-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մահացել է Ալեքսան Կարապետյանը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «ԱԼԵՔՍԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսան Կարապետյան» հոդվածին։ |
|
- Երևան քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Մարտի 28 ծնունդներ
- 1950 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Մարտի 9 մահեր
- 2015 մահեր
- «Ազգային միաբանություն» կուսակցության անդամներ
- ՀՀ ԱԺ 2-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 3-րդ գումարման պատգամավորներ
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- Հայ պետական գործիչներ
- Հայ քաղաքագետներ
- Հայ քաղաքական գործիչներ