Ալես Բաչիլո
Ալես Բաչիլո բելառուս․՝ Алесь (Аляксандр Мікалаевіч) Бачы́ла | |
---|---|
Ծնվել է | մարտի 2, 1918 |
Ծննդավայր | Լեշնիցա, Gmina Pereżyry, Վանահոր Գավառ, Մինսկի նահանգ |
Վախճանվել է | հունվարի 3, 1983 (64 տարեկան) կամ հունվարի 4, 1983[1] (64 տարեկան) |
Վախճանի վայր | Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Արևելյան գերեզմանատուն |
Մասնագիտություն | դրամատուրգ, թարգմանիչ, բանաստեղծ, արձակագիր, լիբրետիստ և խմբագիր |
Լեզու | բելառուսերեն |
Քաղաքացիություն | Բելառուսական ԽՍՀ |
Կրթություն | Մաքսիմ Տանկի անվան Բելառուսի պետական մանկավարժական համալսարան (1939) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Litaratura i mastactva?, Պոլմիա, Mastatskaya Litaratura?, Nastaŭnickaja hazieta?, Լիտերատուրնայա գազետա և Բեռալռուս |
Պարգևներ | |
Aleś Bačyła Վիքիպահեստում |
Ալես Բաչիլո (Ալեքսանդր Նիկոլաևիչ Բաչիլո, բելառուս․՝ Алесь (Аляксандр Мікалаевіч) Бачы́ла, մարտի 2, 1918, Լեշնիցա, Gmina Pereżyry, Վանահոր Գավառ, Մինսկի նահանգ - հունվարի 3, 1983 կամ հունվարի 4, 1983[1], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, բանաստեղծ։ Բելառուսական ԽՍՀ-ի արվեստի վաստակավոր գործիչ (1967):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալես Բաչիլոն ծնվել է 1918 թվականի մարտի 2-ին բելառուսական Լեշնիցա բնակավայրում՝ գյուղացու ընտանիքում։ Սովորել և ավարտել է Բելառուսի մանկավարժական տեխնիկումն ու Մինսկի ուսուցիչների ինստիտուտը։ Բելառուսի տարբեր գյուղերի դպրոցներում բելառուսերեն ու բելառուսական գրականություն է դասավանդել։ 1939 թվականին հրավիրվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ։
Ալես Բաչիլոն մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին ընդհուպ դրա ավարտը։ Հետպատերազմյա տարիներին աշխատել է «Настаўніцкай газеце» (Ուսուցչական թերթ) թերթի խմբագրությունում։ Հետո աշխատել է «Літаратура і мастацтва» (Գրականություն և արվեստ) թերթում որպես գլխավոր խմբագրի տեղակալ։ Նա «Полымя» (Պլամյա) ամսագրի քարտուղարն էր։ 1972-ից 1978 թվականներն ընկած ժամանակահատվածում Ալես Բաչիլոն որպես խմբագիր աշխատել է «Мастацкая літаратура» (Գեղարվեստական գրականություն) խմբագրությունում։ 1946 թվականից սկսած նա ԽՍՀՄ Գրողների միության անդամ է եղել[2]։
Ալես Բաչիլոն իր մահկանացուն կնքել է 1983 թվականի հունվարի 3-ին։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալես Բաչիլոն իր ստեղծագործությունները հրատարակել է 1934 թվականից։ Նրա գրքերից են.
- Шляхі (Ուղիներ, 1947)
- Подых вясны (Գարնան շունչը, 1950)
- Зоры вясеннія (Գարնան արշալույս, 1954)
- Юнацтва (Պատանեկություն, 1959)
- Калючая ружа (Փշոտ վարդ, 1962)
- Асенняя аповесць (Աշնանային պատմվածք, 1965)
- Дарыце цюльпаны (Կակաչներ նվիրեք, 1966)
- Кавалер Мікіта (Ասպետ Նիկիտան, 1967)
- Снежная балада (Ձյունոտ բալլադ, 1968)
- Тры багіні (Երեք աստվածուհիներ, 1973)
- Вершы (Բանաստեղծություններ, 1974)
- Белы бярэзнік (Սպիտակ կեչիներով անտառ, 1976)
- Гараць лісты кляновыя (Վառվում են թխկիների տերևները, 1981)
- Мне купілі самакат (Ինձ ինքնաշարժ նվիրեցին, 1981)
Ալես Բաչիլոն զբաղվել է նաև թարգմանական աշխատանքով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Алесь Бачыла // Беларускія пісьменнікі (1917—1990) : Даведнік / Склад. А. К. Гардзіцкі; нав. рэд. А. Л. Верабей. — Мінск : Мастацкая літаратура, 1994. — С. 52—53.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Беларуская ССР: кароткая энцыклапедыя. У 5 т. Т. 5. — Мінск, 1981.
- Беларуская энцыклапедыя. У 18 т. Т. 2. — Мінск, 1996.
- Беларусь: энцыклапедычны даведнік. — Мінск, 1995.
- Энцыклапедыя літаратуры і мастацтва Беларусі. У 5 т. Т. 1. — Мінск, 1984.
- С. Грахоўскі. У бядзе не пакідай. 1986 г. www.grahouski.org.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալես Բաչիլո» հոդվածին։ |
|
- Մարտի 2 ծնունդներ
- 1918 ծնունդներ
- Հունվարի 3 մահեր
- 1983 մահեր
- Հունվարի 4 մահեր
- Մինսկ քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի գրողներ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Բելառուս արձակագիրներ
- Բելառուս բանաստեղծներ
- Բելառուս գրողներ
- Բելառուս դրամատուրգներ
- Բելառուս թարգմանիչներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային դրամատուրգներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ