Ալես Բաչիլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալես Բաչիլո
Бачило.jpg
Ծնվել էմարտի 2, 1918(1918-03-02)
ԾննդավայրԼեշնիցա, Gmina Pereżyry, Igumensky Uyezd, Մինսկի նահանգ, ՌԽՖՍՀ
Վախճանվել էհունվարի 3, 1983(1983-01-03) (64 տարեկանում)
Մասնագիտությունդրամատուրգ, թարգմանիչ, բանաստեղծ և արձակագիր
Լեզուբելառուսերեն
ՔաղաքացիությունԲելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
ԿրթությունՄաքսիմ Տանկի անվան Բելառուսի պետական մանկավարժական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրQ3919069?, Q14917072?, Q13031440? և Q17094311?
ՊարգևներQ3918974? Կարմիր Աստղի շքանշան և Ժողովուրդների բարեկամության շքանշան

Ալես Բաչիլո (Ալեքսանդր Նիկոլաևիչ Բաչիլո, բելառուս․՝ Алесь (Аляксандр Мікалаевіч) Бачы́ла, մարտի 2, 1918(1918-03-02), Լեշնիցա, Gmina Pereżyry, Igumensky Uyezd, Մինսկի նահանգ, ՌԽՖՍՀ - հունվարի 3, 1983(1983-01-03)), բելառուս արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, բանաստեղծ: Բելառուսական ԽՍՀ-ի արվեստի վաստակավոր գործիչ (1967):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալես Բաչիլոն ծնվել է 1918 թվականի մարտի 2-ին բելառուսական Լեշնիցա բնակավայրում՝ գյուղացու ընտանիքում: Սովորել և ավարտել է Բելառուսի մանկավարժական տեխնիկումն ու Մինսկի ուսուցիչների ինստիտուտը: Բելառուսի տարբեր գյուղերի դպրոցներում բելառուսերեն ու բելառուսական գրականություն է դասավանդել: 1939 թվականին հրավիրվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ:

Ալես Բաչիլոն մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին ընդհուպ դրա ավարտը: Հետպատերազմյա տարիներին աշխատել է «Настаўніцкай газеце» (Ուսուցչական թերթ) թերթի խմբագրությունում: Հետո աշխատել է «Літаратура і мастацтва» (Գրականություն և արվեստ) թերթում որպես գլխավոր խմբագրի տեղակալ: Նա «Полымя» (Պլամյա) ամսագրի քարտուղարն էր: 1972-ից 1978 թվականներն ընկած ժամանակահատվածում Ալես Բաչիլոն որպես խմբագիր աշխատել է «Мастацкая літаратура» (Գեղարվեստական գրականություն) խմբագրությունում: 1946 թվականից սկսած նա ԽՍՀՄ Գրողների միության անդամ է եղել[1]:

Ալես Բաչիլոյի շիրմաքարը Մինսկի Արևելյան գերեզմանատանը

Ալես Բաչիլոն իր մահկանացուն կնքել է 1983 թվականի հունվարի 3-ին:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալես Բաչիլոն իր ստեղծագործությունները հրատարակել է 1934 թվականից: Նրա գրքերից են.

  • Шляхі (Ուղիներ, 1947)
  • Подых вясны (Գարնան շունչը, 1950)
  • Зоры вясеннія (Գարնան արշալույս, 1954)
  • Юнацтва (Պատանեկություն, 1959)
  • Калючая ружа (Փշոտ վարդ, 1962)
  • Асенняя аповесць (Աշնանային պատմվածք, 1965)
  • Дарыце цюльпаны (Կակաչներ նվիրեք, 1966)
  • Кавалер Мікіта (Ասպետ Նիկիտան, 1967)
  • Снежная балада (Ձյունոտ բալլադ, 1968)
  • Тры багіні (Երեք աստվածուհիներ, 1973)
  • Вершы (Բանաստեղծություններ, 1974)
  • Белы бярэзнік (Սպիտակ կեչիներով անտառ, 1976)
  • Гараць лісты кляновыя (Վառվում են թխկիների տերևները, 1981)
  • Мне купілі самакат (Ինձ ինքնաշարժ նվիրեցին, 1981)

Ալես Բաչիլոն զբաղվել է նաև թարգմանական աշխատանքով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Алесь Бачыла // Беларускія пісьменнікі (1917—1990) : Даведнік / Склад. А. К. Гардзіцкі; нав. рэд. А. Л. Верабей. — Мінск : Мастацкая літаратура, 1994. — С. 52—53.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Беларуская ССР: кароткая энцыклапедыя. У 5 т. Т. 5. — Мінск, 1981.
  • Беларуская энцыклапедыя. У 18 т. Т. 2. — Мінск, 1996.
  • Беларусь: энцыклапедычны даведнік. — Мінск, 1995.
  • Энцыклапедыя літаратуры і мастацтва Беларусі. У 5 т. Т. 1. — Мінск, 1984.
  • С. Грахоўскі. У бядзе не пакідай. 1986 г. www.grahouski.org.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]