Ալբերտ Եսայան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1945 (79 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Վրաստան, Բոլնիս |
Ազգություն | Հայ |
Կրթություն | Երևանի պետական բժշկական ինստիտուտ (1970) |
Մասնագիտություն | Վնասվածքաբան-օրթոպեդ |
Պարգևներ | ԼՂՀ «Մարտական ծառայության համար» մեդալ, ՀՀ «Արիություն» մեդալ, «Մարշալ Բաղրամյան-100» մեդալ |
Եսայան Ալբերտ Գարեգինի (ծնված 1945 թվականի, սեպտեմբերի 12, քաղաք Բոլնիս (Վրաստան)), վնասվածքաբան-օրթոպեդ։ ՀՀ բանակի բժշկական ծառայության փոխգնդապետ (2000)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1970)։ 1970-1972 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1972-1991 թվականներին աշխատել է Պետրոսյանի անվան Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտային ինստիտուտում, 1980-1982 թվականներին՝ Կաբո-Վեոլե Հանրապետությունում (Կանաչ հրվանդանի կղզիներ), 1991-1994 թվականներին՝ Երևանի երկաթգծի հիվանդանոցի գլխավոր վնասվածքաբան, 1994 թվականից՝ Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հրապիտալի՝ իր հիմնադրած վնասվածքաբանության բաժանմունքի պետ։ 1988-1994 թվականներին կամավոր մեկնել է Գետաշենի ենթաշրջան և Ստեփանակերտ, բուժօգնություն է ցույց տվել վիրավոր, հիվանդ ազատամարտիկներին և խաղաղ բնակիչներին։ Շուշիի ազատագրման և Ստեփանակերտի հրթիռահրետակոծումների ժամանակ վիրահատել է հարյուրավոր վիրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների։ Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայության համար», ՀՀ «Արիություն», «Մարշալ Բաղրամյան-100» մեդալներով։