Ալբերտ Եսայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Ալբերտ Գարեգինի Եսայան
Ծնվել է սեպտեմբերի 12, 1945 (73 տարեկան)
Ծննդավայր Վրաստան Վրաստան, Բոլնիս
Ազգություն Հայ
Կրթություն Երևանի պետական բժշկական ինստիտուտ (1970)
Մասնագիտություն Վնասվածքաբան-օրթոպեդ
Պարգևներ ԼՂՀ «Մարտական ծառայության համար» մեդալ, ՀՀ «Արիություն» մեդալ, «Մարշալ Բաղրամյան-100» մեդալ

Եսայան Ալբերտ Գարեգինի (ծնված 1945 թվականի, սեպտեմբերի 12, քաղաք Բոլնիս (Վրաստան)), վնասվածքաբան-օրթոպեդ։ ՀՀ բանակի բժշկական ծառայության փոխգնդապետ (2000

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (19701970-1972 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1972-1991 թվականներին աշխատել է Պետրոսյանի անվան Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտային ինստիտուտում, 1980-1982 թվականներին՝ Կաբո-Վեոլե Հանրապետությունում (Կանաչ հրվանդանի կղզիներ), 1991-1994 թվականներին՝ Երևանի երկաթգծի հիվանդանոցի գլխավոր վնասվածքաբան, 1994 թվականից՝ Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հրապիտալի՝ իր հիմնադրած վնասվածքաբանության բաժանմունքի պետ։ 1988-1994 թվականներին կամավոր մեկնել է Գետաշենի ենթաշրջան և Ստեփանակերտ, բուժօգնություն է ցույց տվել վիրավոր, հիվանդ ազատամարտիկներին և խաղաղ բնակիչներին։ Շուշիի ազատագրման և Ստեփանակերտի հրթիռահրետակոծումների ժամանակ վիրահատել է հարյուրավոր վիրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների։ Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայության համար», ՀՀ «Արիություն», «Մարշալ Բաղրամյան-100» մեդալներով։