Ալամի եկեղեցի
Ալամի եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և կրոնական կառույց |
Երկիր | Թուրքիա |
Տեղագրություն | Ալամ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 637 |
Հիմնադրված | 637 |
Ալամի եկեղեցի, հայկական ավերված եկեղեցի Արևելյան Հայաստանի Կարսի մարզի Ալամ գյուղի տարածքում[1], ներկայիս Թուրքիայի արևելյան Իգդիրի մարզում։
Ալեմ (նախկինում կոչվում էր Ալաման) գյուղը գտնվում է Մաղասբերդից մոտ տասը կիլոմետր հարավ։ Ժամանակին այստեղ եղել է Սուրբ Անանիային նվիրված հայկական եկեղեցի։ Այժմ նրանից ոչինչ չի մնացել. ենթադրաբար այն դարձել է հայկական հուշարձանների նկատմամբ թուրքական մշակութային ցեղասպանության հերթական զոհը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արձանագրության համաձայն վանքը 637 թվականին կառուցել են իշխան Գրիգորը և նրա կինը։ Եռաբսիդ եկեղեցին ունեցել է խաչաձև հատակագիծ։ Այն փոքր գմբեթավոր շինություն էր՝ ուղղանկյուն մուտքով դեպի արևմուտք։ Եկեղեցու 1041 թվականի վիմագիր արձանագրությունում ասված է, որ գյուղը ազատվել է «թաստակ» տեսակի հարկից։
Եկեղեցին լավ վիճակում է եղել 1920 թվականին, երբ այն այցելել է հայ հնագետ Աշխարհբեկ Քալանթարը։ Այդ ժամանակ Ալամանում 45 տուն կար, որոնցից 23-ում հայեր էին ապրում, 22-ում՝ եզդի քրդեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Armenian Architecture - VirtualANI - Magazberd Fortress and Nearby Churches». www.virtualani.org. Վերցված է 2023 թ․ փետրվարի 11-ին.