Ալաղա Հասանով
Ալաղա Հասանով | |
---|---|
Ծնվել է | 1871 |
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 18, 1933 |
Մահվան վայր | Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ադրբեջան |
Կրթություն | Բաքվի առևտրական ուսումնարան |
Մասնագիտություն | պետական ծառայող և քաղաքական գործիչ |
Aliagha Hasanov Վիքիպահեստում |
Ալաղա Հաջի Սուլեյման օղլի Հասանով (ադրբ.՝ Əlağa Hacı Süleyman oğlu Həsənov, 1871, Բաքու, Ռուսական կայսրություն - մարտի 18, 1933, Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի պետական և քաղաքական գործիչ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության ֆինանսների նախարար[1][2];
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ա. Հասանովը ծնվել է 1871 թվականին, Բաքվում։ Ավարտել է Բաքվի առևտրային դպրոցը։ Ալաղա Հասանովը սովորել է թուրքերեն, արաբերեն, պարսկերեն և ռուսերեն լեզուներ։ Ա.Հասանովը ընտրվել է Քաղաքի Դումայի անդամ։ Նա օժանդակել է «Նաշրի-Մառիֆ» ընկերության ստեղծմանը և գործունեությանը։ Նա նաև ներդրում է ունեցել Բաքվում ջրատարի կառուցման, կոյուղու ցանցի կառուցման և ծովափնյա այգու կառուցման գործում։ Եղել է Ազգային մուսուլմանական խորհրդի ժամանակավոր գործադիր կոմիտեի անդամ (1918)։ Հասանովը ընտրվել է Ադրբեջանի պառլամենտի անդամ, որը բացվեց Բաքվում 1918 թվականի դեկտեմբերի 7-ին[3]։
Հասանովը եղել է ֆինանսների փոխնախարարի պաշտոնում ՝ 1918 թվականի դեկտեմբերի 26-ից մինչև 1919 թվականի մարտի 14-ը։ Հետագայում նա ծառայել է որպես նախարար։ 1919 թվականի սեպտեմբերի 30-ին Ա.Հասանովի գլխավորությամբ Ադրբեջանի պետական բանկը սկսել է իր գործունեությունը Բաքվում։ Բանկի մասնաճյուղերն է կազմակերպվել Գյանջայում, Շամախիում, Լանքորանում և այլ քաղաքներում։ 1919 թվականի դեկտեմբերից ի վեր Ա.Հասանովը աշխատել է որպես Ադրբեջանի պետական բանկի ղեկավար։
Ա.Հասանովը մահացել է 1933 թվականի մարտին Բաքվում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Əlağa Həsənov
- ↑ Azərbaycan Xalq Cumhuriyyəti Ensiklopediyası I cild. Bakı: "Lider" nəşriyyat. 2004.
- ↑ Энциклопедия Гасанов Алиага Хаджи Сулейман - министр финансов АДР