Ալաղա Հասանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալաղա Հասանով
Aliagha Hasanov 2.jpg
Ծնվել է1871
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 18, 1933(1933-03-18)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Azerbaijan.svg Ադրբեջան
Մասնագիտությունպետական ծառայող և քաղաքական գործիչ

Ալաղա Հաջի Սուլեյման օղլի Հասանով (ադրբ.՝ Əlağa Hacı Süleyman oğlu Həsənov, 1871, Բաքու, Ռուսական կայսրություն - մարտի 18, 1933(1933-03-18), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի պետական և քաղաքական գործիչ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության ֆինանսների նախարար[1][2];

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Հասանովը ծնվել է 1871 թվականին, Բաքվում։ Ավարտել է Բաքվի առևտրային դպրոցը։ Ալաղա Հասանովը սովորել է թուրքերեն, արաբերեն, պարսկերեն և ռուսերեն լեզուներ։ Ա.Հասանովը ընտրվել է Քաղաքի Դումայի անդամ։ Նա օժանդակել է «Նաշրի-Մառիֆ» ընկերության ստեղծմանը և գործունեությանը։ Նա նաև ներդրում է ունեցել Բաքվում ջրատարի կառուցման, կոյուղու ցանցի կառուցման և ծովափնյա այգու կառուցման գործում։ Եղել է Ազգային մուսուլմանական խորհրդի ժամանակավոր գործադիր կոմիտեի անդամ (1918)։ Հասանովը ընտրվել է Ադրբեջանի պառլամենտի անդամ, որը բացվեց Բաքվում 1918 թվականի դեկտեմբերի 7-ին[3]։

Հասանովը եղել է ֆինանսների փոխնախարարի պաշտոնում ՝ 1918 թվականի դեկտեմբերի 26-ից մինչև 1919 թվականի մարտի 14-ը։ Հետագայում նա ծառայել է որպես նախարար։ 1919 թվականի սեպտեմբերի 30-ին Ա.Հասանովի գլխավորությամբ Ադրբեջանի պետական բանկը սկսել է իր գործունեությունը Բաքվում։ Բանկի մասնաճյուղերն է կազմակերպվել Գյանջայում, Շամախիում, Լանքորանում և այլ քաղաքներում։ 1919 թվականի դեկտեմբերից ի վեր Ա.Հասանովը աշխատել է որպես Ադրբեջանի պետական բանկի ղեկավար։

Ա.Հասանովը մահացել է 1933 թվականի մարտին Բաքվում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Əlağa Həsənov
  2. Azərbaycan Xalq Cumhuriyyəti Ensiklopediyası I cild. Bakı: "Lider" nəşriyyat. 2004.
  3. Энциклопедия Гасанов Алиага Хаджи Сулейман - министр финансов АДР