Ալ-Կաիդան իսլամական Մաղրիբի երկրներում
Ալ-Կաիդան իսլամական Մաղրիբի երկրներում | |
---|---|
Տեսակ | ահաբեկչական կազմակերպություն և զինված կազմակերպություն |
Երկիր | Ալժիր և Մալի |
Հապավում | AQMI |
Հիմնադրված | 2007 |
Գլխադասային գրասենյակ | Կաբիլիա |
Գլխավոր քարտուղար | Abu Ubaidah Youssef al-Annabi? և Abdelmalek Droukdel? |
Ալ-Կաիդայի կազմակերպությունն Իսլամական Մաղրիբում, ավելի վաղ հայտնի է որպես Սալաֆիական քարոզների և ջիհադի խումբ (արաբ․՝ الجماعة السلفية للدعوة والقتال (al-jamaa`atu l-salafiyyatu li l-da`wati wa l-qitaal); ֆր.՝ Groupe Salafiste pour la Prédication et le Combat, GSPC)[1], արմատական իսլամական զինված խմբավորումը Մաղրիբի հակամարտության հիմնական գործող ուժերից մեկն է։ Հիմնված է Ալժիրում, կատարելով ակցիաներ սահմանակից երկրներում, հատկապես Չադում և Նիգերում։
Կազմակերպության նպատակն է տապալել Ալժիրի կառավարությունը և ստեղծել Իսլամական պետություն[2]։ Ներկայումս հակակառավարական արշավ է իրականացնում։
Այդ ժամանակից ի վեր նա հայտարարել է եվրոպական (ներառյալ իսպանական և ֆրանսիական) և ամերիկյան թիրախների վրա հարձակվելու մտադրության մասին։ ՄԱԿ-ի, Ավստրալիայի, Կանադայի, Մալայզիայի[3], Ռուսաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Մեծ Բրիտանիայի[4] և ԱՄՆ-ի կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն։
Կազմակերպության անդամներ են հիմնականում Ալժիրի և Սահարայի տեղական համայնքները (ինչպիսիք են Մալիում տուարեգների և բերաբիչեի ցեղային կլանները), ինչպես նաև հյուսիսաֆրիկյան այդ երկրի քաղաքային արվարձաններից մարոկկացիները[5][6][7][8][9]։ Խումբը կասկածվում էր նաև Խարակաթ Աշ-Շաբաբ-ի հետ կապեր ունենալու մեջ[10]։
Ալ-Կաիդայի կազմակերպությունն Իսլամական Մաղրիբում կենտրոնացած է մարդկանց առևանգման վրա՝ որպես դրամահավաքի միջոց փրկագին ստանալու նպատակով և, գնահատվում է, որ վերջին տասնամյակում հավաքել է ավելի քան 50 միլիոն դոլար[11]։
2017 թվականի մարտի 2-ին Սահարայի ԱԿԿԻՄ մասնաճյուղը միավորվել է Մասինի, Անսար ադ-Դինի և Ալ-Մուրաբիտունի ազատագրման ճակատի հետ «Ջամաաթ Նասր ալ-Իսլամ Վալ Մուսլիմին»-ում[12]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբի պաշտոնական անվանումը՝ Ալ Կաիդա կազմակերպությունն Իսլամական Մաղրիբի երկրներում (Qaedat al-Jihad fi Bilad al-Maghrib al-Islami), հաճախ օգտագործվում է կրճատ անվանումը՝ Ալ-Կաիդան իսլամական Մաղրիբում (ֆրանսերենից՝ al-Qaïda au Maghreb islamique, AQMI)[13]։ Մինչև 2007 թվականի հունիսը հայտնի էր որպես Քարոզի և ջիհադի սալաֆիական խումբ (ֆրանսերենից՝ Groupe la Salafiste Prédication et le Combat, GSPC)[14]։
Կազմակերպության հիմք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1997 թվականին Ալժիրի արմատական իսլամիստների հիմնական շարժման Զինված իսլամական խմբի նախկին հրամանատարի կողմից։ Սա այս տեսակի մի քանի խմբերից մեկն է, որոնք չեն ստորագրել կառավարության հետ հաշտության պայմանագիր։ Պարբերաբար մեղադրվում է Ալ-Կաիդայի հետ կապերի մեջ, սակայն բացի բարոյական հարազատությունից և Ալ-Կաիդա Մաղրիբի անվանափոխությունից, համագործակցության ուղղակի ապացույցներ դեռևս չեն հայտնաբերվել, և Սալաֆիական խմբի Օպերանդի մոդուսը զգալիորեն տարբերվում է «Ալ-Կաիդա»-ի դավանած գաղափարներից ու ռազմավարությունից։
Ալ-Կաիդայի կողմից 2006 թվականի սեպտեմբերի 11-ին տարածված տեսագրության մեջ Ուսամա բեն Լադենի տեղակալ Այման ազ Զավահիրին հայտարարել է, որ Քարոզի և ջիհադի սալաֆիական խումբը միացել է Ալ-Կաիդա կազմակերպությանը… թող դա լինի ամերիկացի և ֆրանսիացի խաչակիրների և նրանց դաշնակիցների կոկորդում ոսկոր և վախ սերմանի ֆրանսիացի դավաճանների և դավաճանների որդիների սրտերում։
2007 թվականի հունվարին Սալաֆիական քարոզի և ջիհադի խումբը հայտարարել էր, որ այժմ այն գործելու է Ալ-Կաիդա անվան տակ իսլամական Մաղրիբի երկրներում[13][15]։
Ահաբեկչական գործողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007 թվականի սեպտեմբերի 9-ին Դելլիս քաղաքում ականապատ ավտոմեքենա է պայթել։ 30 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորվել[16] ։
- 2007թվականի դեկտեմբերի 11-ին Ալժիրում հյուրանոց էր պայթեցվել։ Զոհվել է 26 մարդ, այդ թվում Սենեգալի մեկ քաղաքացի և մեկ դանիացի, ևս 177 մարդ վիրավորվել է[17] ։
- 2008 թվականի հունվարի 2-ին Նասիրիա քաղաքում, որը գտնվում է Ալժիրի մայրաքաղաքից 120 կմ հեռավորության վրա, մահապարտն ավտոմեքենայով մխրճվել է ոստիկանական տեղամասի մեջ։ Պայթյունի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 20 մարդ[18] ։
- 2008 թվականի փետրվարի 7-ին էլ Ուեդ նահանգում գրոհայինները հարձակվել էին ժանդարմներով ավտոմեքենայի վրա։ Զոհվել է 8 ժանդարմ[19][20] ։
- 2008 թվականի հունիսի 8-ին Բենի-Ամրան քաղաքի երկաթուղային կայարանում երկու ռումբ է պայթել։ Տարբեր տվյալներով՝ զոհվել է 12-13 մարդ, այդ թվում՝ 8 զինվոր, 2 հրշեջ և մեկ ֆրանսիացի ինժեներ[21] ։
- 2009 թվականի հունվարի 23-ին Նիյամեա քաղաքի մոտ առևանգվել էին 2 շվեյցարացի, 1 բրիտանացի և 1 գերմանացի։ Առևանգվածներին պահել են Մալիի տարածքում։ 2009 թվականի հունիսի 3-ին բրիտանացին մահապատժի է ենթարկվել գրոհայինների կողմից[22] ։
- 2009 թվականի հունիսի 3-ին Բումերդես նահանգում պայթեցվել և գնդակոծվել է ավտոշարասյունը։ Զոհվել է 8 ոստիկան և 2 ուսուցիչ[23] ։
- 2011 թվականի օգոստոսի 27-ին Ալժիրի Շարշալ քաղաքում զինվորական զորանոցի մոտ երկու մահապարտների ինքնապայթեցման հետևանքով 36 մարդ էր զոհվել[24] ։
- 2011 թվականի հոկտեմբերի 22-ին Ալժիրում կազմակերպության կողմից առևանգվել էին 2 իսպանացիներ և իտալացիներ[25] ։
- 2011 թվականի նոյեմբերի 24-ին Մալիի տարածքում երկու Ֆրանսիացի երկրաբան է առևանգվել[26] ։
- 2015 թվականի նոյեմբերի 20-ին Բոմակոյում պատանդներ են վերցվել
- 2016 թվականի հունվարի 15-16-ին՝ ահաբեկչություններ Ուագադուգուում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Watson, Bob. "Algeria blasts fuel violence fears Archived 7 March 2008 at the Wayback Machine", BBC News, 11 April 2007. Retrieved 22 April 2007.Jean-Pierre Filiu, "Local and global jihad: Al-Qa'ida in the Islamic Maghrib", The Middle East Journal, Vol.b63, Spring 2009.
- ↑ "Algeria". CIA. Archived from the original on 13 October 2012. Retrieved 17 January 2013.
- ↑ "The Anti-Money Laundering, Anti-Terrorism Financing and Proceeds of Unlawful Activities Act 2001".
- ↑ "Terrorism Act 2000". Schedule 2, Act No. 11 of 2000. from the original on 25 March 2012. Retrieved 5 February 2017.
- ↑ "AL-QAEDA'S ANTI-BLACK RACISM". FrontPage Magazine. 4 February 2013. Retrieved 16 July 2015.
- ↑ Dario Cristiani; Riccardo Fabiani (April 2011). "Al Qaeda in the Islamic Maghreb (AQIM): Implications for Algeria's Regional and International Relations" (PDF). IAI Working Papers. Archived from the original (PDF) on 28 July 2013. Retrieved 17 January 2013.
- ↑ Morocco dismantles AQIM cell Archived 16 July 2015 at the Wayback Machine Magharebia, 26 December 2012.
- ↑ Morocco nabs members of AQIM cell Archived 23 July 2013 at the Wayback Machine Upi.com, 5 January 2011.
- ↑ Morocco dismantles terror recruitment cell Archived 31 January 2013 at the Wayback Machine Magharebia, 27 November 2012.
- ↑ "African Terrorist Groups Starting to Cooperate, U.S. Says". Bloomberg Businessweek. 25 June 2012. Archived from the original on 11 November 2014.
- ↑ Corera, Gordon (14 January 2013). "Islamists pose threat to French interests in Africa". BBC. Archived from the original on 19 January 2013. Retrieved 20 January 2013.
- ↑ "Al-Qaeda now has a united front in Africa's troubled Sahel region". Newsweek. 3 March 2017. Archived from the original on 4 March 2017. Retrieved 4 March 2017.
- ↑ 13,0 13,1 "THE GSPC Newest Franchise in Al-Qa'ida's Global Jihad Արխիվացված 2021-02-04 Wayback Machine". Combating Terrorism Center. 2 April 2007. Archived from the original on 14 August 2014. Retrieved 13 August 2014.
- ↑ Steinberg, Guido; Isabelle Werenfels (November 2007). "Between the 'Near' and the 'Far' Enemy: Al-Qaeda in the Islamic Maghreb". Mediterranean Politics. 12 (3): 407–13.
- ↑ "Brand al-Qaeda". Sydney Morning Herald. 28 January 2007. Archived from the original on 17 December 2007.
- ↑ Новости NEWSru.com :: «Аль-Каида» взяла на себя ответственность за теракт в Алжире
- ↑ Новости NEWSru.com :: «Организация Аль-Каида в странах Магриба» взяла на себя ответственность за взрывы в алжирской столице
- ↑ Новости NEWSru.com :: Теракт в Алжире: трое погибших, 20 тяжело раненых
- ↑ Новости NEWSru.com :: «Аль-Каида» взяла ответственность за убийство в Алжире восьми жандармов
- ↑ «Qaeda says behind killing of 8 Algerian troops | Reuters». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Новости NEWSru.com :: Французский инженер погиб в результате теракта на железнодорожной станции в Алжире
- ↑ Новости NEWSru.com :: «Аль-Каида» расправилась с британским туристом, которого полгода держали в заложниках в Мали
- ↑ Новости NEWSru.com :: Алжирские боевики «Аль-Каиды» взорвали автоколонну с полицейскими и учителями: 10 человек убиты
- ↑ Смертники атаковали военные казармы в Алжире — Алжир, смертники, атака, теракт, жертвы — Росбалт
- ↑ Аль-Каида в исламском Магрибе снова захватывает заложников — Алжир — RFI
- ↑ Двое французских геологов похищены на севере Мали — Заложники — RFI
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Густерин П. В. Рейтинг террористических организаций, признанных таковыми российскими судами // Военное обозрение. — 14.07.2015.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալ-Կաիդան իսլամական Մաղրիբի երկրներում» հոդվածին։ |
|