Ալ-Կաիդան իսլամական Մաղրիբի երկրներում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալ-Կաիդան իսլամական Մաղրիբի երկրներում
արաբ․՝ القاعدة في بلاد المغرب الإسلامي‎‎
Al-Qaida au Maghreb Islamique combattants.png
Տեսակահաբեկչական կազմակերպություն
ԵրկիրFlag of Algeria.svg Ալժիր
Հիմնադրված1997[1]
Գլխավոր քարտուղարAbu Ubaidah Yusef al-Annabi? և Abdelmalek Droukdel?

Ալ-Կաիդայի կազմակերպությունն Իսլամական Մաղրիբում, ավելի վաղ հայտնի է որպես Սալաֆիական քարոզների և ջիհադի խումբ (արաբ․՝ الجماعة السلفية للدعوة والقتال‎‎ (al-jamaa`atu l-salafiyyatu li l-da`wati wa l-qitaal); ֆր.՝ Groupe Salafiste pour la Prédication et le Combat, GSPC)[2], արմատական իսլամական զինված խմբավորումը Մաղրիբի հակամարտության հիմնական գործող ուժերից մեկն է։ Հիմնված է Ալժիրում, կատարելով ակցիաներ սահմանակից երկրներում, հատկապես Չադում և Նիգերում։

Կազմակերպության նպատակն է տապալել Ալժիրի կառավարությունը և ստեղծել Իսլամական պետություն[3]։ Ներկայումս հակակառավարական արշավ է իրականացնում։

Այդ ժամանակից ի վեր նա հայտարարել է եվրոպական (ներառյալ իսպանական և ֆրանսիական) և ամերիկյան թիրախների վրա հարձակվելու մտադրության մասին։ ՄԱԿ-ի, Ավստրալիայի, Կանադայի, Մալայզիայի[4], Ռուսաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Մեծ Բրիտանիայի[5] և ԱՄՆ-ի կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն։

Կազմակերպության անդամներ են հիմնականում Ալժիրի և Սահարայի տեղական համայնքները (ինչպիսիք են Մալիում տուարեգների և բերաբիչեի ցեղային կլանները), ինչպես նաև հյուսիսաֆրիկյան այդ երկրի քաղաքային արվարձաններից մարոկկացիները[6][7][8][9][10]։ Խումբը կասկածվում էր նաև Խարակաթ Աշ-Շաբաբ-ի հետ կապեր ունենալու մեջ[11]։

Ալ-Կաիդայի կազմակերպությունն Իսլամական Մաղրիբում կենտրոնացած է մարդկանց առևանգման վրա՝ որպես դրամահավաքի միջոց փրկագին ստանալու նպատակով և, գնահատվում է, որ վերջին տասնամյակում հավաքել է ավելի քան 50 միլիոն դոլար[12]։

2017 թվականի մարտի 2-ին Սահարայի ԱԿԿԻՄ մասնաճյուղը միավորվել է Մասինի, Անսար ադ-Դինի և Ալ-Մուրաբիտունի ազատագրման ճակատի հետ «Ջամաաթ Նասր ալ-Իսլամ Վալ Մուսլիմին»-ում[13]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի պաշտոնական անվանումը՝ Ալ Կաիդա կազմակերպությունն Իսլամական Մաղրիբի երկրներում (Qaedat al-Jihad fi Bilad al-Maghrib al-Islami), հաճախ օգտագործվում է կրճատ անվանումը՝ Ալ-Կաիդան իսլամական Մաղրիբում (ֆրանսերենից՝ al-Qaïda au Maghreb islamique, AQMI)[14]։ Մինչև 2007 թվականի հունիսը հայտնի էր որպես Քարոզի և ջիհադի սալաֆիական խումբ (ֆրանսերենից՝ Groupe la Salafiste Prédication et le Combat, GSPC)[15]։

Կազմակերպության հիմք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1997 թվականին Ալժիրի արմատական իսլամիստների հիմնական շարժման Զինված իսլամական խմբի նախկին հրամանատարի կողմից։ Սա այս տեսակի մի քանի խմբերից մեկն է, որոնք չեն ստորագրել կառավարության հետ հաշտության պայմանագիր։ Պարբերաբար մեղադրվում է Ալ-Կաիդայի հետ կապերի մեջ, սակայն բացի բարոյական հարազատությունից և Ալ-Կաիդա Մաղրիբի անվանափոխությունից, համագործակցության ուղղակի ապացույցներ դեռևս չեն հայտնաբերվել, և Սալաֆիական խմբի Օպերանդի մոդուսը զգալիորեն տարբերվում է «Ալ-Կաիդա»-ի դավանած գաղափարներից ու ռազմավարությունից։

Ալ-Կաիդայի կողմից 2006 թվականի սեպտեմբերի 11-ին տարածված տեսագրության մեջ Ուսամա բեն Լադենի տեղակալ Այման ազ Զավահիրին հայտարարել է, որ Քարոզի և ջիհադի սալաֆիական խումբը միացել է Ալ-Կաիդա կազմակերպությանը… թող դա լինի ամերիկացի և ֆրանսիացի խաչակիրների և նրանց դաշնակիցների կոկորդում ոսկոր և վախ սերմանի ֆրանսիացի դավաճանների և դավաճանների որդիների սրտերում։

2007 թվականի հունվարին Սալաֆիական քարոզի և ջիհադի խումբը հայտարարել էր, որ այժմ այն գործելու է Ալ-Կաիդա անվան տակ իսլամական Մաղրիբի երկրներում[14] [16]։

Ահաբեկչական գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 թվականի սեպտեմբերի 9-ին Դելլիս քաղաքում ականապատ ավտոմեքենա է պայթել։ 30 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորվել[17] ։
  • 2007թվականի դեկտեմբերի 11-ին Ալժիրում հյուրանոց էր պայթեցվել։ Զոհվել է 26 մարդ, այդ թվում Սենեգալի մեկ քաղաքացի և մեկ դանիացի, ևս 177 մարդ վիրավորվել է[18] ։
  • 2008 թվականի հունվարի 2-ին Նասիրիա քաղաքում, որը գտնվում է Ալժիրի մայրաքաղաքից 120 կմ հեռավորության վրա, մահապարտն ավտոմեքենայով մխրճվել է ոստիկանական տեղամասի մեջ։ Պայթյունի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 20 մարդ[19] ։
  • 2008 թվականի փետրվարի 7-ին էլ Ուեդ նահանգում գրոհայինները հարձակվել էին ժանդարմներով ավտոմեքենայի վրա։ Զոհվել է 8 ժանդարմ[20][21] ։
  • 2008 թվականի հունիսի 8-ին Բենի-Ամրան քաղաքի երկաթուղային կայարանում երկու ռումբ է պայթել։ Տարբեր տվյալներով՝ զոհվել է 12-13 մարդ, այդ թվում՝ 8 զինվոր, 2 հրշեջ և մեկ ֆրանսիացի ինժեներ[22] ։
  • 2009 թվականի հունվարի 23-ին Նիյամեա քաղաքի մոտ առևանգվել էին 2 շվեյցարացի, 1 բրիտանացի և 1 գերմանացի։ Առևանգվածներին պահել են Մալիի տարածքում։ 2009 թվականի հունիսի 3-ին բրիտանացին մահապատժի է ենթարկվել գրոհայինների կողմից[23] ։
  • 2009 թվականի հունիսի 3-ին Բումերդես նահանգում պայթեցվել և գնդակոծվել է ավտոշարասյունը։ Զոհվել է 8 ոստիկան և 2 ուսուցիչ[24] ։
  • 2011 թվականի օգոստոսի 27-ին Ալժիրի Շարշալ քաղաքում զինվորական զորանոցի մոտ երկու մահապարտների ինքնապայթեցման հետևանքով 36 մարդ էր զոհվել[25] ։
  • 2011 թվականի հոկտեմբերի 22-ին Ալժիրում կազմակերպության կողմից առևանգվել էին 2 իսպանացիներ և իտալացիներ[26] ։
  • 2011 թվականի նոյեմբերի 24-ին Մալիի տարածքում երկու Ֆրանսիացի երկրաբան է առևանգվել[27] ։
  • 2015 թվականի նոյեմբերի 20-ին Բոմակոյում պատանդներ են վերցվել
  • 2016 թվականի հունվարի 15-16-ին՝ ահաբեկչություններ Ուագադուգուում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://thepoliticalroom.com/el-origen-de-la-yihad-en-el-magreb-y-sahel/
  2. Watson, Bob. "Algeria blasts fuel violence fears Archived 7 March 2008 at the Wayback Machine", BBC News, 11 April 2007. Retrieved 22 April 2007.Jean-Pierre Filiu, "Local and global jihad: Al-Qa'ida in the Islamic Maghrib", The Middle East Journal, Vol.b63, Spring 2009.
  3. "Algeria". CIA. Archived from the original on 13 October 2012. Retrieved 17 January 2013.
  4. "The Anti-Money Laundering, Anti-Terrorism Financing and Proceeds of Unlawful Activities Act 2001".
  5. "Terrorism Act 2000". Schedule 2, Act No. 11 of 2000. Archived from the original on 25 March 2012. Retrieved 5 February 2017.
  6. "AL-QAEDA'S ANTI-BLACK RACISM". FrontPage Magazine. 4 February 2013. Retrieved 16 July 2015.
  7. Dario Cristiani; Riccardo Fabiani (April 2011). "Al Qaeda in the Islamic Maghreb (AQIM): Implications for Algeria's Regional and International Relations" (PDF). IAI Working Papers. Archived from the original (PDF) on 28 July 2013. Retrieved 17 January 2013.
  8. Morocco dismantles AQIM cell Archived 16 July 2015 at the Wayback Machine Magharebia, 26 December 2012.
  9. Morocco nabs members of AQIM cell Archived 23 July 2013 at the Wayback Machine Upi.com, 5 January 2011.
  10. Morocco dismantles terror recruitment cell Archived 31 January 2013 at the Wayback Machine Magharebia, 27 November 2012.
  11. "African Terrorist Groups Starting to Cooperate, U.S. Says". Bloomberg Businessweek. 25 June 2012. Archived from the original on 11 November 2014.
  12. Corera, Gordon (14 January 2013). "Islamists pose threat to French interests in Africa". BBC. Archived from the original on 19 January 2013. Retrieved 20 January 2013.
  13. "Al-Qaeda now has a united front in Africa's troubled Sahel region". Newsweek. 3 March 2017. Archived from the original on 4 March 2017. Retrieved 4 March 2017.
  14. 14,0 14,1 "THE GSPC Newest Franchise in Al-Qa'ida's Global Jihad". Combating Terrorism Center. 2 April 2007. Archived from the original on 14 August 2014. Retrieved 13 August 2014.
  15. Steinberg, Guido; Isabelle Werenfels (November 2007). "Between the 'Near' and the 'Far' Enemy: Al-Qaeda in the Islamic Maghreb". Mediterranean Politics. 12 (3): 407–13.
  16. "Brand al-Qaeda". Sydney Morning Herald. 28 January 2007. Archived from the original on 17 December 2007.
  17. Новости NEWSru.com :: «Аль-Каида» взяла на себя ответственность за теракт в Алжире
  18. Новости NEWSru.com :: «Организация Аль-Каида в странах Магриба» взяла на себя ответственность за взрывы в алжирской столице
  19. Новости NEWSru.com :: Теракт в Алжире: трое погибших, 20 тяжело раненых
  20. Новости NEWSru.com :: «Аль-Каида» взяла ответственность за убийство в Алжире восьми жандармов
  21. Qaeda says behind killing of 8 Algerian troops | Reuters
  22. Новости NEWSru.com :: Французский инженер погиб в результате теракта на железнодорожной станции в Алжире
  23. Новости NEWSru.com :: «Аль-Каида» расправилась с британским туристом, которого полгода держали в заложниках в Мали
  24. Новости NEWSru.com :: Алжирские боевики «Аль-Каиды» взорвали автоколонну с полицейскими и учителями: 10 человек убиты
  25. Смертники атаковали военные казармы в Алжире — Алжир, смертники, атака, теракт, жертвы — Росбалт
  26. Аль-Каида в исламском Магрибе снова захватывает заложников — Алжир — RFI
  27. Двое французских геологов похищены на севере Мали — Заложники — RFI

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Густерин П. В. Рейтинг террористических организаций, признанных таковыми российскими судами // Военное обозрение. — 14.07.2015.