Աիդա Ավետիսյան (կոմպոզիտոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աիդա Ավետիսյան (այլ կիրառումներ)
Աիդա Ավետիսյան
Ծնվել էապրիլի 7, 1932(1932-04-07)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայկական ԽՍՀ և  Հայաստան
Մահացել է2017[1]
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԱնդամակցությունՀայաստանի կոմպոզիտորների միություն
Պարգևներ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աիդա Կոնստանտինի Ավետիսյան (ապրիլի 7, 1932(1932-04-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2017[1]), հայ կոմպոզիտոր։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2014)։ Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ (1957)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աիդա Ավետիսյանը ծնվել է 1932 թվականին Երևանում։ Ավարտել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային և ստեղծագործական բաժինները, 1955 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և դաշնամուրային բաժինները։ 1955 թվականին Էջմիածնի երաժշտական դպրոցում եղել է դաշնակահար-մանկավարժ, 1956 թվականից Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանի ստեղծագործական դասարանում դասավանդել է տեսական առարկաներ, վոկալ, 1965-1966 թվականներին՝ Վանաձորի Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, 1978-1988 թվականներին՝ Սպիտակի երաժշտական դպրոցի կոնսուլտանտ, միաժամանակ՝ Կիրովականի երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնի վարիչ, 2005-2008 թվականներին՝ Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պետական քննությունների հանձնաժողովի նախագահ։

Հեղինակ է սիմֆոնիկ, կամերային, գործիքային, երգչախմբային, վոկալ ստեղծագործությունների[2][3]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, 1957
  • ԽՍՀՄ և Հայաստանի Երաժշտական ֆոնդի անդամ, 1975
  • Համաքաղաքային փառատոների, մրցույթների ժյուրիի մշտական անդամ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինի անվան Հոբելյանական մեդալ, 1970
  • «Աշխատանքի վետերան», 1988
  • Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=3793
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Աիդա Ավետիսյան». avproduction.am. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.(չաշխատող հղում)
  3. «Ավետիսյան Աիդա | ՀԿՄ». composers.am. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.