Աիդա Ավետիսյան (կոմպոզիտոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աիդա Ավետիսյան (այլ կիրառումներ)
Աիդա Ավետիսյան
Ծնվել էապրիլի 7, 1932(1932-04-07) (87 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրՀայկական ԽՍՀ
Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր
ՇրջանավարտԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԱնդամակցությունՀայաստանի կոմպոզիտորների միություն
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Աիդա Կոնստանտինի Ավետիսյան (ապրիլի 7, 1932(1932-04-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2014): Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ (1957):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աիդա Ավետիսյանը ծնվել է 1932 թվականին Երևանում: Ավարտել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային և ստեղծագործական բաժինները, 1955 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և դաշնամուրային բաժինները: 1955 թվականին Էջմիածնի երաժշտական դպրոցում եղել է դաշնակահար-մանկավարժ, 1956 թվականից Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանի ստեղծագործական դասարանում դասավանդել է տեսական առարկաներ, վոկալ, 1965-1966 թվականներին՝ Վանաձորի Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, 1978-1988 թվականներին՝ Սպիտակի երաժշտական դպրոցի կոնսուլտանտ, միաժամանակ՝ Կիրովականի երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնի վարիչ, 2005-2008 թվականներին՝ Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պետական քննությունների հանձնաժողովի նախագահ:

Հեղինակ է սիմֆոնիկ, կամերային, գործիքային, երգչախմբային, վոկալ ստեղծագործությունների[1][2]:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, 1957
  • ԽՍՀՄ և Հայաստանի Երաժշտական ֆոնդի անդամ, 1975
  • Համաքաղաքային փառատոների, մրցույթների ժյուրիի մշտական անդամ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինի անվան Հոբելյանական մեդալ, 1970
  • «Աշխատանքի վետերան», 1988
  • ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan Aram։ «AV Production - Աիդա Ավետիսյան»։ avproduction.am։ Վերցված է 2017-04-07 
  2. «Ավետիսյան Աիդա | ՀԿՄ»։ composers.am (en-US)։ Վերցված է 2017-04-07