Ազիզ Մարաքա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազիզ Մարաքա
Դիմանկար
Ծնվել էհունիսի 22, 1983(1983-06-22) (40 տարեկան)
ԾննդավայրԹունիս
Քաղաքացիություն Հորդանան
Մայրենի լեզուարաբերեն
Կրոնիսլամ
Մասնագիտություներգերի հեղինակ, կոմպոզիտոր, դիրիժոր, DJ producer և երգիչ
 Aziz Maraka Վիքիպահեստում

Ազիզ Մարաքա (արաբ․՝ عزيز مرقة‎‎, հունիսի 22, 1983(1983-06-22), Թունիս), հորդանանցի երգահան, երգիչ, երաժիշտ-կատարող, պրոդյուսեր[1]։ Մարաքան արաբական ռոքի ու ջազի միաձուլումով ստեղծել է երաժշտական մի նոր ոճ՝ "Razz" անվանումով, որը գրավել է տարածաշրջանի երաժշտասերների ուշադրությունը[2]։

Վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնողների օժանդակությամբ Ազիզը երաժշտական ստեղնաշար է ձեռք բերել, սովորել է նվագել և կոմպոզիցիաներ ներկայացնել դրանով, հանդես է եկել դպրոցի երաժշտախմբում։ Տասներկու տարեկան հասակում երաժշտական ստեղնաշարով մի կոմպոզիցիայի ինքնատիպ կատարումը նրան հաղթանակ է պարգևել համահորդանանյան երաժշտական մրցույթում։

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում երաժշտական դպրոցն ավարտելուց հետո արժանանալով դրամաշնորհ-կրթաթոշակի՝ ուսումը PLUS ծրագրով շարունակել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նրա առաջին հիթային երգը՝ “Bent El Nas”-ը, իր ավարտական նախագծի մի մասն էր հանդիսանում։ Մի շարք այլ երգերի հետ միասին՝ այն ընդգրկվել է Ազիզ Մարաքայի առաջին երաժշտական ալբոմի երգացանկում, որը 2008 թվականին թողարկվել և իրացվել է լիբանանյանEkaa” ապրանքանիշով[3][4]։

Երաժշտական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազիզի առաջին երաժշտական ալբոմը կրում էր “Master Copy” խորագիրը[5]։ Այդ ալբոմում ընդգրկված “Bent El Nas”-ը (արաբերեն՝ بنت الناس) («Ժողովրդի աղջիկ»)[6] առաջին երգն էր, որ արժանացավ երաժշտասերների ջերմ ընդունելությանը՝ որպես փոփ երաժշտության գեղեցիկ, տպավորիչ նմուշ և նրան ճանաչում բերեց արաբական աշխարհում[7]։ Հաջորդը 2009 թվականին թողարկված “Najeh,”-ն էր (արաբերեն՝ ناجح) («Հաջողակը»), որ գրվել էր ուսումնական հաստատությունը հաջողությամբ ավարտող պատանիների ու աղջիկների համար։ “Najeh,”-ը դարձավ տարածաշրջանի պատանիների ու աղջիկների ամենասիրելի երգերից մեկը[7]։ Մեծ ժողովրդականություն վայելող երգերից ևս մեկը՝ “Ma Bagool Assef”-ը, (արաբերեն՝ ما بقول أسف) (,,Ներողություն չեմ խնդրում,,) ռադիոյով առաջին անգամ հնչել է 2010 թվականին[7]։

Ազիզ Մարաքան ստեղծել է երաժշտական մի նոր ոճ, անվանել է "Razz"[8], որը արաբերեն նշանակում է ջազի ու ռոքի միաձուլում[9]։ Մարաքան իր նորաոճ ստեղծագործությունների կատարմամբ հանդես է եկել աշխարհի շատ երկրներում, համերգներ է տվել, մասնակցել երաժշտական փառատոների[10], ՝ ներառյալ Red Bull soundclash-ը[11],որտեղ ելույթ է ունեցել չորս հազար հանդիսականների առջև[12]։

2011 թվականին Ազիզ Մարաքան հիմնադրել է իր “Maestro Entertainment” ընկերությունը, որը հենց այդ նույն տարվա հոկտեմբերին ներկայացրել է “BAB 1” (Bands Across Borders) նախագիծը՝ որպես ամենամյա համերգակատակերգական առաջին ծրագիր Հորդանանում։ Ընդգրկված էին տեղացիների շրջանում ճանաչման արժանացած արտիստներ՝ կատակերգակ Մոհամեդ Լահամը, երգիչներ Ֆարահ Սիրաջը, Յազան Հայֆավին,Ալաա Վարդին...[13]

BAB-ի 2016 թվականի օգոստոսին կայացած փառատոնին մասնակցել են այլընտրանքային և հիփ-հոփ ոճի երաժշտություն կատարող արտիստներ, այդ թվում՝ Ադոնիսը, DJ Սոտոսուրան,Մուքաթաան, Սաթթին, Ամեր ալ Թահերը, Էլ Մարաբան,Էդդ Աբասը, Յազան Հայֆավին...[7]

Տեսագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 թ. - Sme3tek – ռեժիսոր՝ Դավիդ Ֆրոսթ
  • 2014 թ. – Meen Gallak – ռեժիսոր՝ Դավիդ Ֆրոսթվ
  • 2014 թ. – Time – ռեժիսոր՝ Դավիդ Ֆրոսթ
  • 2015 թ. – Beat it (Cover) – ռեժիսոր՝ Դավիդ Ֆրոսթ[14]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազիզ Մարաքան ամուսնացած է, ունի մի տղա զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Aziz Maraqa». IMDB. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
  2. «"طريق" في أول ظهور لها و"راز" تحاكي موسيقى الروك والجاز». Al Ghad (Arabic). 2014 թ․ հունիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «عزيز مرقة أسلوب موسيقي جديد أدخله إلى العالمية». Layali Amman (Arabic). 2015 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Aziz Maraka: Patience is a Virtue». Red Bull. 2016 թ․ ապրիլի 6. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
  5. «عزيز مرقة: الأغنية الفردية تحقق نجاحا أكبر من الألبوم وتواكب التغيير». Al Ghad (Arabic). 2016 թ․ օգոստոսի 30. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «My CD Review: Aziz Maraka - Master Copy». ARABOLOGYaccessdate=մարտի 23, 2017 (English). 2012 թ․ նոյեմբերի 13.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. 7,0 7,1 7,2 7,3 «حوار خاص مع المطرب الأردني عزيز مرقة». Sky News Arabia (Arabic). 2015 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Interview with the Razz-Master». 7iber (English). 2007 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «عزيز مرقة». Aramram (Arabic). 2010 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «CULTURE Aziz Maraka concert a big hit in Cairo». Daily News Egypt (English). 2017 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «RedBull SoundClash: What the artists had to say». VIEWS OF THE MIDDLE EAST (English). 2017 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «جدل ومرقة يشعلان أجواء ريد بل ساوند كلاش». Al Ghad (Arabic). 2016 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Musical currents against the mainstream: Alternative music is audible in Amman if you know where to catch it!». Al Bawaba. 2015 թ․ մայիսի 13. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
  14. «الملحن الأردني عزيز مرقة يعيد تلحين أغنية للراحل مايكل جاكسون». Al Bawaba. 2015 թ․ մայիսի 31. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազիզ Մարաքա» հոդվածին։