Ազիզ Բենիամին
Ծնվել է | 1875 |
---|---|
Ծննդավայր | Տրապիզոն, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1917 |
Կրթություն | Կ.Պոլսի Կայսերական զինվորական բժշկական վարժարան |
Մասնագիտություն | բժիշկ և ատամնաբույժ |
Ռազմական ծառայություն | Օսմանյան բանակ |
Ազիզ Բենիամին (1875, Տրապիզոն, Օսմանյան կայսրություն - 1917), հայ բժիշկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է մոտ 1875 թվականին, Տրապիզոնի վիլայեթի Սամսուն նավահանգստում։ 1900 թվականին ավարտել է Կ. Պոլսի Կայսերական զինվորական բժշկական վարժարանը (?)։ Եղել է ատամնաբույժ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ։ 1917 թվականին ծառայության ընթացքում, սպայի աստիճանով, նշանակված է եղել Խոփի շրջանի Թալաղըլ գյուղի «գոնագճը», որի պարտականությունն էր թուրքական բանակի շարժվող զորախմբերին ընդունելը և իջևանատեղի ապահովելը։ 1917 թվականին երբ թուրքերն առաջացել են դեպի Կովկաս, օսմանյան բանակի 11-րդ զորագնդի առողջապահական վաշտի գլխավոր բժիշկ Քեմալն ու դեղագործ Մեհմեդ Ալին նրան չարանենգորեն սպանել են Սարիղամիշից դուրս, Խոփի շրջանի Թալաղըլ գյուղում՝ մոտ 42 տարեկանում։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
- Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
- Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
- Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։