Jump to content

Ազատության և ճշմարտության համար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազատության և ճշմարտության համար, եղել է Հունգարիայի Ազգային կառավարության վերջին հռչակագիրը` գրված 1956 թվականի նոյեմբերի 4-ին Բուդապեշտում` Հունգարիայում, հունգարական հեղափոխության ժամանակ։ Գրվել է նախարար Բիբո Իշտվանի կողմից խորհրդարանի շենքում։ Բիբո Իշտվանը Խորհրդարանում էր մնացել որպես կառավարության միակ ներկայացուցիչ` սպասելով խորհրդային ռազմական ուժերի կողմից ձերբակալությանը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային բանակը հարձակում է մայրամուտին 1956 նոյեմբերի 4-ին։ Նագի Իմրեն այցելում է խորհրդային դեսպանատուն` բանակցություններ վարելու, բայց չի վերադառնում։ Առավոտյան Տիլդի Զոլտանի հետ միասին Սզաբո Իշտվանը և Բիբո Իշտվանը հանդիպում են խորհրդարանում, բայց երբ խորհրդային զորքերը հասնում և շրջապատում են շենքը, Տիլդի Զոլտան գնում է նրանց հետ բանակցելու և համաձայնության է գալիս։ Խորհրդայինները կարող էին վերցնել շենքը քաղաքացիական խաղաղ բնակչության անվտանգությունը ապահովելուց հետո։

Հռչակագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռչակագրի հեղինակը` Բիբո Իշտվանը, եղել է Հունգարական կառավարության միակ նախարարը, ով մնացել է խորհրդարանի շենքում։ Հռչակագրում ասվում է, որ հունգարական կառավարությունը չի ձգտում հետամուտ լինել հակախորհրդային քաղաքականության և դատապարտում է այն մեղադրանքները, որ իբր հեղափոխությունը շեփորահարում է ֆաշիստականը։ Այնտեղ նշվում էր, որ Հունգարիայի կառավարությունը կարող էր սահմանափակել ամբոխավարությունը։ Լարվածության պատճառը օտար ուժերի միջամտությունն էր։ Բիբո ֆը կոչ է անում հունգարացիներին, որպեսզի չճանաչեն խորհրդային ռազմական կամ խորհրդային խամաճիկային կառավարությանը որպես իրավական մարմին և դիմակայեն նրան պասիվ քաղաքացիական անհնազանդությամբ և ոչ թե քաղաքացիական պատերազմով։ Հեղինակը կառավարությունում եղել է միայն մեկ օր և զինված դիմադրության կոչ չի արել. նա տեղյակ չի եղել ռազմական իրավիճակին։ Հեղինակը կոչ էր անում Միավորված Ազգերի կազմակերպությանը հանդես գալ հունգարացիների քաղաքական ազատության պաշտպանությամբ` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության:Հայտարարությունը ներկայացնում է Քեթլի Աննան, որը հունգարական կառավարության միակ լիիրավ ներկայացուցիչն էր արտասահմանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]