Ադրբեջանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարություն
Ադրբեջանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարություն | |
---|---|
Տեսակ | նախարարություն |
Երկիր | Ադրբեջան |
Հիմնադրված | 1992 |
Իրավ. կարգավիճակ | նախարարություն |
Գլխադասային գրասենյակ | Ադրբեջան, Բաքու, Սալաթին Ասգերովա, 85 փողոց, AZ-1009 |
Տարածաշրջան | Ադրբեջան |
նախարար | Սահիլ Բաբաև |
նախարարի տեղակալ | Իդրիս Իսաև |
նախարարի տեղակալ | Մեթին Քերիմլի |
նախարարի տեղակալ | Նաթիկ Մամեդով |
Վերադաս կազմակերպություն | Ադրբեջանի Հանրապետություն |
Կայք | sosial.gov.az |
Ադրբեջանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Əmək və Əhalinin Sosial Müdafiəsi Nazirliyi) գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը։ Նախարարությունը գործում է Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրբեջանի առաջին հանրապետության հիմնադրման ժամանակ 1918 թ. ստեղծվել է հանրային խնամատարության նախարարությունը, իսկ 1919 թվականին վերանվանվել է «Գյուղատնտեսության և աշխատանքի նախարարություն»։ Ադրբեջանի աշխատանքի նախարարության առաջին նախարար Էքբեր Աղա Շեյխուլիսլամովն եղել է։ Ադրբեջանի երկրորդ Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարությունը ստեղծվել է 1992 թվականին։ Ներկայումս Ֆինանսների նախարարության պարտականությունները և իրավունքները սահմանվում են «Ադրբեջանի Հանրապետությանաշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության մասին» կանոնակարգի համաձայն, որը հաստատվել է Ադրբեջանի նախագահի 2011 թվականի փետրվարի 16-ի հրամանագրով։ Ադրբեջանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարությունը մշակում և իրականացնում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Ադրբեջանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված գործունեության ոլորտում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ադրբեջանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության մասին». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Նախարարության պաշտոնական կայքէջը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.