Ադիգամ Իսկուժին
Ադիգամ Իսկուժին | |
---|---|
Բնօրինակ անուն | բաշկիրերեն՝ Исҡужин Әҙеһәм Динислам улы |
Ծնվել է | հունվարի 27, 1928 Տեմյասովո, Q4191825?, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մահացել է | մարտի 19, 2003 (75 տարեկան) Ուֆա, Ռուսաստան |
Մասնագիտություն | երաժիշտ |
Գործիքներ | Կուրայ |
Կրթություն | Բաշկորտոստանի պետական համալսարան |
Ադիգամ Դինիսլամովիչ Իսկուժին (բաշկիրերեն՝ Исҡужин Әҙеһәм Динислам улы, հունվարի 27, 1928, Տեմյասովո, Q4191825?, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 19, 2003, Ուֆա, Ռուսաստան), բաշկիր երաժիշտ, ժողովրդական երգիչ և մանկավարժ, Բաշկորտոստանի Հանրապետության վաստակավոր աշխատող (1993)[1]։
Իսկուժինի երգացանկում ընդգրկված են եղել ավելի քան 200 բաշկիրական ժողովրդական երգեր ու մեղեդիներ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադիգամ Իսկուժինը ծնվել է 1928 թվականի հունվարի 27-ին Բաշկիրական ԻԽՍՀ Զալաիրսկի կանտոնի Տեմյասովո գյուղում (ներկայում՝ Բաշկորտոստանի հանրապետության Բայմակսկի շրջանում)։
1945 թվականին ավարտել է Տեմյասովոյի բաշկիրական մանկավարժական ուսումնարանը՝ սկսելով իր աշխատանքային գործունեությունը որպես Բայմակսկի շրջանի Յումաշևոյի ութամյա դպրոցի ուսուցիչ։
1954 թվականին շարունակել է ուսումն Ումանի օդաչուական ռազմական ուսումնարանում, ապա Բաշկորտոստանի պետական համալսարանում (ավարտել է 1971 թվականին)։
1961 թվականից մինչև 1996 թվականն Ադիգամ Իսկուժինն աշխատել է Բաշկիրիայի Ռամի Գարիպովի անվան № 1 հանրապետական գիմնազիա-ինտերնատում և Ուֆայի Ֆ. Մուստաֆինայի անվան № 20 քաղաքային բաշկիրական գիմնազիայում։ Միաժամանակ ղեկավարել է կուրայի խմբակներ. նրա աշակերտների թվում են եղել Ազատ Աիտկուլովը, Յուլայ Գայնետդինովը, Ռոբերտ Յուլդաշևը, Ռիֆ Յուլդաշևը, Այրատ Կուբագուշևը, Զիա Խալիլովը[2] և այլք[1]։
Իր կյանքն ու արվեստը Ադիգամ Իսկուժինը նվիրել է կուրայ նվագելու արվեստի տարածմանն աշակերտների և ուսանողների շրջանում։ 1960-ական թվականների սկզբից նա վարել է մանկավարժական գործունեություն՝ սեր ներշնչելով ժողովրդական գործիքի և հայրենի երկրի նկատմամբ։ Սովորեցրել է կուրայ նվագել՝ մեկնելով հանրապետության շրջաններ և հարևան մարզեր։
Ադիգամ Իսկուժինը մահացել է 2003 թվականի մարտի 19-ին Ուֆայում, թաղվել է հայրենիքում։
Կինը եղել է լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, Բաշկորտոստանի Հանրապետության վաստակավոր աշխատող Տանսիլու Կուսիմովան (1927-1999)[3]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բաշկիր ժողովրդի հոգևոր մշակույթի պահպանման ու զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար Ադիգամ Իսկուժինի անունով են կոչվել Տեմյասովոյի մանկական երաժշտական դպրոցը և Ուֆա քաղաքի № 9 մանկական երաժշտական դպրոցը[4], ինչպես նաև կուրայիստների անսամբլն ու կուրայի կաբինետը № 1 գիմնազիա-ինտերնատում։
- Ադիգամ Իսկուժինի հայրենի գյուղում և Բայմակ քաղաքում նրա անունով կոչվել են փողոցներ։
- 2008 թվականին Ուֆայում սկսել են անցկացնել կուրայիստների բաց քաղաքային մրցույթ, որ կոչվել է Ադիգամ Իսկուժինի անունով[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Искужин Адигам Динисламович». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Халилов Зия Ишбулдович». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Кусимова Тансылу Хажимовна
- ↑ «Детская музыкальная школа № 9 им. Адигама Искужина». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Искужин Адигам Динисламович
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ю. И.Ғайнетдинов, Ф. Ш. Ҡоҙаҡаев. «Әҙеһәм ҡурайы» китабы (2003).