Ադիգամ Իսկուժին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադիգամ Իսկուժին
Բնօրինակ անունբաշկիրերեն՝ Исҡужин Әҙеһәм Динислам улы
Ծնվել էհունվարի 27, 1928(1928-01-27)
Տեմյասովո, Q4191825?, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մահացել էմարտի 19, 2003(2003-03-19) (75 տարեկան)
Ուֆա, Ռուսաստան
Մասնագիտություներաժիշտ
ԳործիքներԿուրայ
ԿրթությունԲաշկորտոստանի պետական համալսարան

Ադիգամ Դինիսլամովիչ Իսկուժին (բաշկիրերեն՝ Исҡужин Әҙеһәм Динислам улы, հունվարի 27, 1928(1928-01-27), Տեմյասովո, Q4191825?, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 19, 2003(2003-03-19), Ուֆա, Ռուսաստան), բաշկիր երաժիշտ, ժողովրդական երգիչ և մանկավարժ, Բաշկորտոստանի Հանրապետության վաստակավոր աշխատող (1993)[1]։

Իսկուժինի երգացանկում ընդգրկված են եղել ավելի քան 200 բաշկիրական ժողովրդական երգեր ու մեղեդիներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադիգամ Իսկուժինը ծնվել է 1928 թվականի հունվարի 27-ին Բաշկիրական ԻԽՍՀ Զալաիրսկի կանտոնի Տեմյասովո գյուղում (ներկայում՝ Բաշկորտոստանի հանրապետության Բայմակսկի շրջանում

1945 թվականին ավարտել է Տեմյասովոյի բաշկիրական մանկավարժական ուսումնարանը՝ սկսելով իր աշխատանքային գործունեությունը որպես Բայմակսկի շրջանի Յումաշևոյի ութամյա դպրոցի ուսուցիչ։

1954 թվականին շարունակել է ուսումն Ումանի օդաչուական ռազմական ուսումնարանում, ապա Բաշկորտոստանի պետական համալսարանում (ավարտել է 1971 թվականին)։

1961 թվականից մինչև 1996 թվականն Ադիգամ Իսկուժինն աշխատել է Բաշկիրիայի Ռամի Գարիպովի անվան № 1 հանրապետական գիմնազիա-ինտերնատում և Ուֆայի Ֆ. Մուստաֆինայի անվան № 20 քաղաքային բաշկիրական գիմնազիայում։ Միաժամանակ ղեկավարել է կուրայի խմբակներ. նրա աշակերտների թվում են եղել Ազատ Աիտկուլովը, Յուլայ Գայնետդինովը, Ռոբերտ Յուլդաշևը, Ռիֆ Յուլդաշևը, Այրատ Կուբագուշևը, Զիա Խալիլովը[2] և այլք[1]։

Իր կյանքն ու արվեստը Ադիգամ Իսկուժինը նվիրել է կուրայ նվագելու արվեստի տարածմանն աշակերտների և ուսանողների շրջանում։ 1960-ական թվականների սկզբից նա վարել է մանկավարժական գործունեություն՝ սեր ներշնչելով ժողովրդական գործիքի և հայրենի երկրի նկատմամբ։ Սովորեցրել է կուրայ նվագել՝ մեկնելով հանրապետության շրջաններ և հարևան մարզեր։

Ադիգամ Իսկուժինը մահացել է 2003 թվականի մարտի 19-ին Ուֆայում, թաղվել է հայրենիքում։

Կինը եղել է լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, Բաշկորտոստանի Հանրապետության վաստակավոր աշխատող Տանսիլու Կուսիմովան (1927-1999)[3]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բաշկիր ժողովրդի հոգևոր մշակույթի պահպանման ու զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար Ադիգամ Իսկուժինի անունով են կոչվել Տեմյասովոյի մանկական երաժշտական դպրոցը և Ուֆա քաղաքի № 9 մանկական երաժշտական դպրոցը[4], ինչպես նաև կուրայիստների անսամբլն ու կուրայի կաբինետը № 1 գիմնազիա-ինտերնատում։
  • Ադիգամ Իսկուժինի հայրենի գյուղում և Բայմակ քաղաքում նրա անունով կոչվել են փողոցներ։
  • 2008 թվականին Ուֆայում սկսել են անցկացնել կուրայիստների բաց քաղաքային մրցույթ, որ կոչվել է Ադիգամ Իսկուժինի անունով[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Искужин Адигам Динисламович». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
  2. «Халилов Зия Ишбулдович». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
  3. Кусимова Тансылу Хажимовна
  4. «Детская музыкальная школа № 9 им. Адигама Искужина». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
  5. Искужин Адигам Динисламович

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ю. И.Ғайнетдинов, Ф. Ш. Ҡоҙаҡаев. «Әҙеһәм ҡурайы» китабы (2003).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]