Ադելբոդեն
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ադելբոդեն | |||
Adelboden | |||
| |||
Երկիր | Շվեյցարիա | ||
Համայնք | Frutigen-Niedersimmental administrative district? | ||
Մակերես | 88,2 կմ², 87,61 կմ² | ||
ԲԾՄ | 1350 մետր, 1457 մետր | ||
Պաշտոնական լեզու | գերմաներեն | ||
Բնակչություն | ▲3390 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1][2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 033 | ||
Փոստային դասիչ | 3715 | ||
Ավտոմոբիլային կոդ | BE | ||
Պաշտոնական կայք | 3715.ch(գերմ.) | ||
| |||
Ադելբոդեն (գերմ.՝ Adelboden), համայնք Շվեյցարիայի Բեռն կանտոնի Ֆրուտիգեն շրջանում։ Լայն ճանաչման է արժանացել իր լեռնադահուկային վազքուղիներով. կանոնավոր կերպով այստեղ են անցկացվում լեռնադահուկային սպորտի և հատկապես ոլորավայրէջքի ու հսկա ոլորավայրէջքի աշխարի գավաթի խաղարկության մրցումները։
Ադելբոդենն զբաղեցնում է 87,61 քառակուսի կիլոմետր տարածք[3]։ Բնակչության թվաքանակը 2017 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով եղել է 3437։
Բնակավայրը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1409 թվականին՝ որպես in valle Adelboden: Դրանից չորսուկես տասնամյակ անց հիշատակվել է Adelboden alias silva անվանաձևով։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի բնակչության թվաքանակը ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[4]
Անվանի ադելբոդենցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կառլո Պելեգրինի (1866–1937) - իտալացի նկարիչ, որ հիմնականում ստեղծագործել է Ժնևում ու Ադելբոդենում[5]
- Ալֆրեդ Բերչի (1890–1976) - շվեյցարացի մանկավարժ, գրող, խմբագիր
- Յուրգ Ցիմերման (* 1957), բժիշկ-քիմիկոս, դեղագործ, քաղցկեղի բուժման դեղերի ստեղծող[6]
- Ֆրիդա Դանցեր - նախկին լեռնադահուկորդուհի, 1958 թվականի աշխարհի առաջնության հաղթող
- Աներոյսլի Զրիդ - 1970 թվականի աշխարհի առաջնության հաղթող
- Մարլիս Օեստեր - նախկին լեռնադահուկորդ, 2002 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից
Իտալա-բրիտանական գրող Ռաֆայել Սաբատինին մահացել է Ադելբոդենում և այստեղ էլ հուղարկավորվել։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ադելբոդենի համայնապատկերը թռչնաթռիչքի բարձրությունից
-
Bauernhaus-ը (1771 թ.)
-
-
Ադելբոդենը ձմռանը
-
Ադելբոդենի եկեղեցին (1433 թ.)
-
Engstligenfall ջրվեժը (բարձրությունը՝ 375 մետր)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeitskategorie Geschlecht und Gemeinde; Provisorische Jahresergebnisse; 2018 — FSO, 2019.
- ↑ https://www.pxweb.bfs.admin.ch/pxweb/de/ — FSO.
- ↑ Swiss Federal Statistical Office-Land Use Statistics 2009 data (գերմ.) accessed 25 March 2010
- ↑ Swiss Federal Statistical Office STAT-TAB Bevölkerungsentwicklung nach Region, 1850–2000 Արխիվացված 30 Սեպտեմբեր 2014 Wayback Machine (գերմ.) accessed 29 January 2011
- ↑ abgerufen am 15. Januar 2016.
- ↑ Der Lebensretter aus Adelboden. Artikel in Der Bund vom 20. Juli 2009
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ադելբոդեն. զբոսաշրջություն (գերմ.)
- Ադելբոդեն. զբոսաշրջություն Արխիվացված 2021-06-15 Wayback Machine (անգլերեն)
- Alpine Ski Maps.com – winter map – Adelboden
- Պաշտոնական կայքէջը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադելբոդեն» հոդվածին։ |
|