Ադարա
Հետազոտման տվյալներ | |||
---|---|---|---|
Տեսակ | ինֆրակարմիր աղբյուր, astrophysical X-ray source?, նավիգացիոն աստղ, կրկնակի աստղ, near-IR source? և UV-emission source? | ||
Հեռավորություն | 430 ± 30 լուսային տարի | ||
Տեսանելի աստղային մեծություն | 1,5[1] (V) | ||
Համաստեղություն | Մեծ Շուն | ||
Աստղաչափություն | |||
Ճառագայթային արագություն (Rv) | 27,3 ± 0,4 km/s[2][3][4] | ||
Պարալաքս | 8,05 ± 0,14 մավ[5] | ||
Բացարձակ աստղային մեծություն | −4,8 | ||
Բնութագիր | |||
Սպեկտրալ դասակարգում | B1.5II[6] | ||
Գույնի ցուցանիշ | −0,21 | ||
Ֆիզիկական տվյալներ | |||
Զանգված | 12,6 ± 1 M☉[7] | ||
Շառավիղ | 13,9 արևային շառավիղ | ||
Լուսավորություն | 38 700 արեգակնային լուսատվություն | ||
Պտույտ | 26 km/s[8] | ||
Ուղեծրի էլեմենտներ | |||
|
Ադարա, (ε Մեծ շան) Մեծ շան համաստեղության երկրորդ ամենապայծառ աստղը, գիշերային երկնքի ամենապայծառ աստղերից մեկը։ «Ադարա» անվանումը ծագել է արաբերեն عذارى ադարա, «կույսեր» բառից։ Այն ժամանակին եղել է երկնքի ամենապայծառ աստղը` -3.99 լուսային մեծությամբ։ Չինարենում 弧矢 (Hú Shǐ) նետ և աղեղ[9] անվանումը վերաբերում է այն աստղային խմբին, որը կազմում են ε Մեծ շան, δ Մեծ շան, η Մեծ շան, HD 63032, HD 65456, ο Նավախելի, k Նավախելի, κ Մեծ շան և π Նավախելի աստղերը։ Եվ հետևաբար, ε Մեծ շան աստղի անվանումը 弧矢七 է (Hú Shǐ qī, նետ և աղեղի յոթերորդ աստղը)[10]։
17-րդ դարի Ալ Աչսասի ալ Մուաքեթի «Calendarium» աստղային կատալոգում աստղի անվանումը Աուլ ալ Աձարի է (أول العذاري - awwal al-adhara), որը լատիներեն թարգմանվել է Prima Virginum, որը նշանակում է Կույսերի առաջին աստղ[11]։ δ Մեծ շան (Վեզեն), η Մեծ շան (Ալուդրա) և ο2 Մեծ շան (Թանիհ ալ Աձարի) աստղերը միասին անվանվել են՝ Adhārā (العذاري), «Կույսեր»[12]։
Հատկանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադարան կրկնակի աստղ է, ըստ Hipparcos աստղաչափական արբանյակի՝ այն Երկրից գտնվում է մոտ 430 լուսատարի հեռավորության վրա։ Հիմնական աստղն ունի +1.5 տեսանելի աստղային մեծություն և պատկանում է B2 սպեկտրալ դասակարգմանը։ Գույնը կապույտ է կամ կապտասպիտակավուն՝ մակերեսի 22,200K ջերմաստիճանի պատճառով։ Այն արձակում է Արեգակից 38,700 անգամ ավելի մեծ ճառագայթում։ Ադարան մինչ օրս հայտնի ամենազանգվածային ուլտրամանուշակագույն ճառագայթման աղբյուրն է երկնքում[13]։ Այն պրոտոնների ամենաուժգին աղբյուրն է, որոնք կարող են իոնիզացնել Արեգակը շրջապատող միջաստղային գազի ջրածնի ատոմները։ Ադարան շատ կարևոր է Տեղային միջաստղային ամպի իոնիզացման վիճակը հայտնաբերելու համար[14]։
Մի քանի միլիոն տարի առաջ Ադարան շատ ավելի մոտ էր Արեգակին, որի պատճառով շատ ավելի պայծառ աստղ էր երկնքում։ Մոտ 4700000 տարի առաջ, Ադարան Արեգակից 34 լուսատարի հեռավորության վրա էր և երկնքի ամենապայծառ աստղը՝ –3.99 աստղային մեծությամբ։ Ոչ մի այլ աստղ այդքան պայծառ չի եղել և չի լինի հետագա հինգ միլիոն տարիների ընթացքում[15]։
Փոփ մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադարան 2007 թվականին արտադրված «Նոկտուրնա» մուլտֆիլմի ֆիզիկական հերոսն է՝ Թիմի սիրելի աստղը[16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ducati J. R. Catalogue of Stellar Photometry in Johnson's 11-color system — 2002. — Vol. 2237.
- ↑ Gontcharov G. A. Pulkovo Compilation of Radial Velocities for 35 495 Hipparcos stars in a common system // Ast. Lett. / R. Sunyaev — Nauka, Springer Science+Business Media, 2006. — Vol. 32, Iss. 11. — P. 759–771. — ISSN 1063-7737; 1562-6873; 0320-0108; 0360-0327 — doi:10.1134/S1063773706110065 — arXiv:1606.08053
- ↑ Evans D. S. The revision of the general catalogue of radial velocities // Proceedings of the International Astronomical Union / J. M. R. Espinosa — Cambridge University Press, 1979. — Vol. 30. — P. 57–62. — ISSN 1743-9221; 1743-9213
- ↑ Duflot M., Figon P., Meyssonnier N. Vitesses radiales. Catalogue WEB: Wilson Evans Batten. Radial velocities: The Wilson-Evans-Batten catalogue // Astron. Astrophys. / T. Forveille — EDP Sciences, 1995. — Vol. 114. — P. 269–280. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846
- ↑ Leeuwen F. v. Validation of the new Hipparcos reduction // Astron. Astrophys. / T. Forveille — EDP Sciences, 2007. — Vol. 474, Iss. 2. — P. 653–664. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846 — doi:10.1051/0004-6361:20078357 — arXiv:0708.1752
- ↑ Sana H., Koter A. d., Simón-Díaz S., Fossati L., Ilyin I., Reisenegger A., Castro N. B fields in OB stars (BOB): on the detection of weak magnetic fields in the two early B-type starsβ CMa andϵ CMa // Astron. Astrophys. / T. Forveille — EDP Sciences, 2015. — Vol. 574. — P. 20–20. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846 — doi:10.1051/0004-6361/201424986 — arXiv:1411.6490
- ↑ Tetzlaff N., Neuhäuser R., Hohle M. M. A catalogue of young runaway Hipparcos stars within 3 kpc from the Sun // Mon. Not. R. Astron. Soc. / D. Flower — OUP, 2010. — Vol. 410, Iss. 1. — P. 190–200. — 11 p. — ISSN 0035-8711; 1365-2966 — doi:10.1111/J.1365-2966.2010.17434.X — arXiv:1007.4883
- ↑ Burssens S., Simón-Díaz S., Bowman D. M., Holgado G., Michielsen M., de Burgos A., Castro N., Barbá R. H., Aerts C. Variability of OB stars from TESS southern Sectors 1-13 and high-resolution IACOB and OWN spectroscopy // Astron. Astrophys. / T. Forveille — EDP Sciences, 2020. — Vol. 639. — P. 61. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846 — doi:10.1051/0004-6361/202037700 — arXiv:2005.09658
- ↑ 弧矢 (Hú Shǐ) is westernized into Koo She. R.H. Allen opined that Koo She refers to the asterism including δ Velorum and ω Velorum. AEEA opinion is, δ Velorum is member of 天社 (Tiān Shè), meaning Celestial Earth God's Temple asterism and ω Velorum is not member of any asterisms. 天社 (Tiān Shè) is westernized into Tseen She and R.H.Allen used the term Tseen She for Chinese name of η Carinae. See Richard Hinckley Allen: Star Names — Their Lore and Meaning: Argo Navis and Կաղապար:Zh icon AEEA (Activities of Exhibition and Education in Astronomy) 天文教育資訊網 2006 年 7 月 17 日 Արխիվացված 2012-02-04 Wayback Machine.
- ↑ Կաղապար:Zh icon AEEA (Activities of Exhibition and Education in Astronomy) 天文教育資訊網 2006 年 7 月 17 日 Արխիվացված 2012-02-04 Wayback Machine
- ↑ Knobel, E. B. (1895 թ․ հունիս). «Al Achsasi Al Mouakket, on a catalogue of stars in the Calendarium of Mohammad Al Achsasi Al Mouakket». Monthly Notices of the Royal Astronomical Society. 55 (8): 429–438. Bibcode:1895MNRAS..55..429K. doi:10.1093/mnras/55.8.429.
- ↑ Allen, R. H. (1963). Star Names: Their Lore and Meaning (Reprint ed.). New York: Dover Publications. էջ 130. ISBN 0-486-21079-0.
- ↑ Wilkinson, E.; Green, J. C.; McLean, R.; Welsh, B. (1996). «Extreme Ultraviolet Spectrum of ɛ Canis Majoris Between 600-920 Å». Bull. Am. Astron. Soc. 28 (2): 915. Bibcode:1996BAAS...28..915W.
- ↑ Vallerga, J. V.; Welsh, B. Y. (1995). «Epsilon Canis Majoris and the ionization of the local cloud». Astrophys. J. 444: 702–707. Bibcode:1995ApJ...444..702V. doi:10.1086/175643.
- ↑ Tomkin, Jocelyn (1998 թ․ ապրիլ). «Once and Future Celestial Kings» (PDF). Sky and Telescope. 95 (4): 59–63. Bibcode:1998S&T....95d..59T.(չաշխատող հղում)
- ↑ «Nocturna (2007)». Internet Movie Database (IMDB).